Բրիտանական տիեզերական հրամանատարությունը ուսումնական առաքելություններ կանցկացնի ռազմական բախման դեպքում հակառակորդի արբանյակները ոչնչացնելու համար:
«Ապագա հակամարտությունը կարող է տիեզերքում չսկսվել, բայց ես կասկած չունեմ, որ այն շատ արագ կտեղափոխվի այնտեղ», – Daily Express-ը մեջբերում է Բրիտանիայի ռազմաօդային ուժերի ղեկավար Մայք Ուիգսթոնին:
Պարզաբանվում է, որ Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունը ծրագրում է իր «Թայֆուն» կործանիչներն ուղարկել «տիեզերքի եզր»՝ սովորելու, թե ինչպես «պայքարել չինական և ռուսական ռազմական և հաղորդակցական արբանյակների դեմ»: