Ուրբաթ, Մայիսի 16, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեզ սպասվող ճգնաժամի մասին. Արտակ Զաքարյան

09/03/2022
- Նորություններ, Տնտեսական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հայաստանում հացահատիկի (հացահատիկ, ալյուր, սերմացու, անասնակեր, այլ տեսակներ, այդ թվում պահուստ) տարեկան պահանջարկը կազմում է շուրջ 980 հազար տոննա: Միայն ցորենի պահանջարկը՝ շուրջ 460 հազար տոննա է, որից շուրջ 80-85 հազար տոննան տարեկան արտադրում էր Արցախը:

2016թ-ին Հայաստանն ու Արցախը միասին արտադրել էին շուրջ 600 հազար տոնա հացահատիկ (ընդհանուր բոլոր տեսակի պահանջարկի մոտ 57%-ը), իսկ դրսից ներկրումը՝ կազմել էր շուրջ 450 հազար տոննա (43%):

2021թ.-ին, ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանն արտադրել է շուրջ 220 հազար տոննա հացահատիկ (2016թ. համեմատ մոտ 2,8 անգամ պակաս), որից՝ 130 հազար տոննա ցորեն: Այն կազմում է ընդհանուր պահանջարկի մոտ 23%-ը: Իսկ Արցախը՝ Նիկոլի տգետ ու կործանարար քաղաքականության շնորհիվ, բնականաբար այլևս հացահատիկ չի արտադրում:

Ըստ մասնագետների՝ 2022-23թ. համար հացահատիկի, կերատեսակների և սերմացուի ընհանուր պահանջարկը բավարարելու, ինչպես նաև պահուստ ունենալու համար անհրաժեշտ է ներկրել շուրջ 750 հազար տոննա:

Մեր երկրի համար հացահատիկի և այլ կերատեսակների շուկաներ են եղել Ռուսաստանի Դաշնությունը, Ուկրաինան, Ղազախստանը, որոշ ծավալներով Բելոռուսը և Իրանը:

Ուկրաինան հայտնի իրադարձությունների պատճառով առնվազն մեկ տարի ինքն է ունենալու հացահատիկի պահանջարկ: Ռուսաստանի Դաշնությունում և Բելոռուսում ևս հացահատիկի կուտակման խնդիրը կարող է դառնալ ռազմավարական անհրաժեշտություն, իսկ Ղազախստանը՝ լոգիստիկ առումով խնդրահարույց է:

Գլխավոր խնդիրը՝

1. Հայաստանի գյուղերում, նիկոլական դեմագոգիայով ու վնասարար պոպուլիզմով բնակչության զահլեն տանելու փոխարեն, անհրաժեշտ է պետության կողմից ամեն կերպ աջակցել և խրախուսել գարանացան հացահատիկի և կերատեսակների ծավալների էական ավելացումը: Ներքին արտադրության ծավաների աճը գոնե որոշ չափով կթեթևացնի ներկրման պահանջարկը:

2. Գործի դնել միջպետական բոլոր խողովակները և բիզնես կապերը՝ ՌԴ-ում համապատասխան գնման պայմանագրեր կնքելու, ներկրման և պահեստավորման գործընթացի նկատմամբ խիստ հետևողական քաղաքականություն վարելու համար:

Հակառակ դեպքում, հաշվի առնելով համաշխարհային զարգացումները, ստրատեգիական նշանակության ապրանքների համընդհանուր թանկացումները և կոմունիկացիոն անկայուն իրավիճակը՝ մեր երկիրն ու ժողովուրդը կարող է կանգնել լրջագույն ճգնաժամի առաջ:

Գյուղատնտեսության նախարարությունը փակելը, գյուղատնտեսական աջակցության ծրագրերը կրճատելն ու անորակ ասֆալտի վրա փող մսխելն այլևս ոչ մեկին պետք չէ: Դրանով այլևս չեք զարմացնելու ձեր էլեկտորատին, որը հացամթերքների էական թանկացման (հետևաբար նաև մսամթերքի ու թռչնամսի) պարագայում, ձեզ դարձնելու է բանջարանոցի թավշյա խրտվիլակ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Դժվար է պաշտպանել Հայաստանի ազգային շահը, երբ քո պետությունը ներկայացնող ոհմակը զբաղված է այլոց ազգային շահերը պաշտպանելով. Աշոտյան

Հաջորդ գրառումը

Պարտավոր եք դադարեցնել արյունահեղությունը․ Յանուկովիչը դիմել է Զելենսկիին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Գյումրու ավագանու 4 խմբակցությունները հայտարարություն են տարածել ՝ ի պաշտպանություն Լիլիթ Աղեկյանի

15/05/2025
Մշակութային

«Ընտանիք». Աշոտ Մելքոնյան. մայիսի 15-ն ընտանիքի օրն է

15/05/2025
Նորություններ

Էջմիածնի քաղաքապետը հրաժարական է տվել

15/05/2025
Միջազգային

Բելուջները Հնդկաստանին ռազմավարական գործարք են առաջարկել և կոչ արել Նյու դելիում բացել Բելուջիստանի դեսպանատուն

15/05/2025
Հաջորդ գրառումը

Պարտավոր եք դադարեցնել արյունահեղությունը․ Յանուկովիչը դիմել է Զելենսկիին

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Գյումրու ավագանու 4 խմբակցությունները հայտարարություն են տարածել ՝ ի պաշտպանություն Լիլիթ Աղեկյանի

15/05/2025

Գյումրու ավագանու 4 խմբակցությունները հայտարարություն են տարածել՝ ի պաշտպանություն Լիլիթ Աղեկյանի։ Հայտարարության մեջ ասվում է․ «Հրատապ մտահոգություն հետաքննող լրագրող Լիլիթ...

ԿարդալDetails

«Ընտանիք». Աշոտ Մելքոնյան. մայիսի 15-ն ընտանիքի օրն է

15/05/2025

Էջմիածնի քաղաքապետը հրաժարական է տվել

15/05/2025

Բելուջները Հնդկաստանին ռազմավարական գործարք են առաջարկել և կոչ արել Նյու դելիում բացել Բելուջիստանի դեսպանատուն

15/05/2025

«Արևային պաթոսը»՝ ոչ թե էներգետիկ անվտանգության, այլ «էներգետիկ անվստահության աղբյուր». փորձագետ

15/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական