Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Մեդվեդևը Ֆրանսիային առաջարկել է ձերբակալել Ցուկերբերգին

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն առաջարկել է Ֆրանսիային ձերբակալել Meta կորպորացիայի (Ռուսաստանում ծայրահեղական ճանաչված) ղեկավար Մարկ Ցուկերբերգին, քանի որ նույնը տեղի է ունենում Facebook-ում, որում մեղադրվում է Telegram-ի կալանավորված համահիմնադիր Պավել Դուրովը։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Մեդվեդևն այս մասին ասել է իր գլխավորած «Եդինայա Ռոսիա» կուսակցության՝ Հատուկ ռազմական գործողության (ՀՌԳ) մասնակիցների հետ հանդիպմանը։

«Որքան էլ, որ էդ (ֆրանսիայի նախագահ Էմանուել) Մակրոնն ասում է նրանց, որ դա զուտ իրավական խնդիր է, որ չեք կարող ազդել դատարանի որոշումների վրա, որ այդպես է Ցուկերբերգին էլ ձերբակալեք, երբ նա կգա այդտեղ: Նույնը տեղի է ունենում ֆեյսբուքում։ Այնտեղ էլ է աղբը շատ և նույնիսկ հանցավոր գործունեությունը, դա այդպես է։ Բայց նախ հարց է առաջանում, թե արդյոք այս հարթակը ստեղծողը պետք է կարգավորի դա»,- ասել է Մեդվեդևը։

Անվտանգության խորհրդի փոխնախագահը նշել է, որ Ռուսաստանի իշխանությունները նույնպես նման բողոքներ են ունեցել Telegram-ի դեմ։

«Բայց դա չի նշանակում, որ այս ամենն արվում է նրա հավանությամբ, և դրանում փորձում են մեղադրել նրան»,- ամփոփեց ԱԽ փոխնախագահը։