Մարտի 29-ին՝ ժամը 15:00, Ազատության հրապարակում կկազմակերպվի մեծ հանրահավաք ի պաշտպանություն արցախցիների իրավունքների։
«Սիրելի՛ արցախահայեր և Արցախի ցավը իրենը համարող աշխարհասփյուռ հայեր,
«Հանուն Արցախի» միավորման նախաձեռնությամբ ստեղծված և Արցախի հասարակական գրեթե բոլոր շրջանակները ներառող «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը» հայտարարում է Երևանի Ազատության հրապարակում մեծ հանրահավաքի մասին։
Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, կբարձրաձայնվեն հետևյալ խնդիրները.
1. Արցախ հավաքական վերադարձի իրավունքի ապահովում
2. Տեղահանված արցախցիների սոցիալական խնդիրների լուծման, ֆինանսական և բնակարանային ապահովման ծրագրերի արժանապատիվ իրականացման պահանջ
3. Բաքվի բանտերից հայ գերիների վերադարձի պահանջ
4. Արցախի հայկական մշակութային ժառանգության պահպանության պահանջ
Միացի՛ր հանրահավաքին, եթե այս խնդիրները նաև քեզ են հուզում»։
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ