Կորել է կապը Մարտական եղբայրության անդամ Հրանտ Տէր-Աբրահամյանի հետ: Հայտնում են Մարտական եղբայրությունից:
«Ամենայն հավանականությամբ նրան նույնպես բերման են ենթարկել։
Մարտական եղբայրության համար այս ամենը կանխատեսելի էր։
Հետապնդումներով և ճնշումներով մեզ չեք կարող կանգնեցնել։
Մեր պայքարը միևնույն է հաջողելու է»,-հայտնել են կազմակերպության ֆեյսբուքյան էջում։
«Իշխանությունը վախեցած է.
Մարտական Եղբայրություն միաբանության անդամներին տանում են տներից՝ առանց հիմնավորման և օրենքից դուրս եղանակով։
Այսպիսի վարքագիծը ենթակա է դատապարտման և դեմ է Նիկոլ Փաշինյանի հռչակած ժողովրդավարական սկզբունքներին»,- կեսօրին ֆեյսբուքյան էջում գրել են միաբանության ներկայացուցիչները։
Նշենք, որ Մարտական եղբայրության անդամները այսօր նախատեսել էին այցելել սահմանամերձ Ոսկեպար, որտեղ վերջին մեկ տարվա ընթացքում գործունեություն էր ծավալում՝ բարձրացնելով տեղի բնակչության ինքնապաշտպանության ունակությունները: Նրանց ոստիկանությունից հորդորել էին չգնալ անվտանգության նկատառումներից ելնելով, ինչին ի պատասխան Եղբայրության անդմաներտը առաջարկել էին փոխզիջումային լուծում, այն է գնալ Բաղանիս, որը նույնպես մերժվել էր:









