Շաբաթ, Սեպտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մարմինը զննելով հասկացա, որ նա հիանալի իմացել է, որ իր կյանքի վերջն է

13/09/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երկու տարի առաջ այս օրվա գիշերը՝ սեպտեմբերի 13-ի լուսաբացին, Սյունիքի վրա հարձակման ժամանակ ծանր վիրավորվեց տղաս՝ Դավիթը։ Չէր կարողանում շարժվել, դեռ մութ էր, քիչ անց վիրավոր տղայիս գլխին կանգնեցին ազերիները, և ժամեր անց  նա զոհվեց։

Տղայիս ճակատագիրը որոշվեց այն պահին, երբ գիշերվա 4-ի մոտերքը, նահանջի ժամանակ, դիրքում մնաց վիրավոր զինվոր (կա տեսանյութ, ինձ ցույց տվեցին ծառը, որի տակ տեղավորել էին արկի բեկորից վիրավորված զինվորին)։

Ներկաներից մի քանիսը պատմեցին, որ իրենք տեսան  վիրավորի հետևից գնացած Դավիթի «խփվելը», բայց չգնացին նրա հետևից։ Դիրքը գրավված էր, եթե գնային, իրենք ևս զոհվելու էին,  և ես կրկնակի, եռակի մեղքի տակ էի ինձ զգալու, մտածելու էի իմ տղան մահացու վիրավորում էր ստացել, նրա հետևից գնացին և զոհվեցին նաև մյուսները։

Ինքն ամեն ինչ ճիշտ էր հաշվարկել՝ պրոֆեսիոնալ զինվորականի նման, հեռախոսը շպրտել էր ներքևի ձորը, փակել էր իր ֆեյսբուքյան էջի մուտքը Թուրքիայից և Ադրբեջանից, կոշիկները ամուր կապված էին, հագել էր իր ոչ նոր զինվորական հագուստները, որոնք ավելի հարմար էին մարտական պայմաններին (սա տեսա ազերիների վիդեոյում), այսինքն՝ ինքն իմացել է ազերիների հարձակման մասին, բայց մեզ հետ վերջին 3 օրը չէր խոսում։

Բայց որդիս  «սխալվել» էր  գրավված դիրք վերադարձի հարցում, քանի որ ոչ թե սառը հաշվարկ էր արել սովորականի նման, այլ առաջնորդվել էր էթիկայով ու բարոյականությամբ։

Վիրավորի հետևից միայնակ հետ գնալը հուսահատ քայլ էր, դիրքն արդեն ազերիների ձեռքին էր։ Տղաս միայն 19 տարեկան էր, բայց պարտքի, խղճի ու որոշակի վարքականոնի տեր մարդ էր, հավատացյալ չէր, բայց Սյունիքի լարված շփման գծում լինելը նրան մի քիչ ֆատալիստ (ճակատագրապաշտ) էր դարձրել, սկսել էր խաչ կրել ու զոհվելուց 1․5 ամիս առաջ դիրքերում խաչն էր կորցրել, որը վատ նշան էր համարել, մի խոսքով, հավատացյալ չէր, բայց ուզում էր իր խղճի առաջ մաքուր լինել։

Բայց Դավիթիս ծանր վիրավորվելը նրա հետ կատարվածի վերջը չէր, դեռ պիտի նկարեին «ուսը կապելու» հայտնի տեսանյութը և հետո․․․ տղայիս գլխի հետևի մասում, որը չէր երևում ոչ կողքից և ոչ էլ առջևից, ատրճանակի կոթով 4 խփած տեղեր կային՝ ոչ ծանր, երկուսը թեթև, իրարից ոչ հեռու։

Զինվորականները, որ ծանոթ էին այս ձեռագրին, ասացին, որ ազերիների սպայական կազմից ինչ-որ մեկն է խփել իր ատրճանակի կոթով։ Նրանց ասելով՝ ծանր վիրավորին, որը արյունաքամվում էր, նրան շատ քիչ էր մնացել ապրելու, փորձել են ստիպել ինչ-որ բան ասել տեսախցիկի  առաջ։

Տեսախցիկը բռնել են և պահանջել։ Որպեսզի նկարահանած կադրում չերևա՝ հատուկ խփել են գլխի հետևի մասից, նորից են տեսախցիկը  բռնել, նորից են պահանջել, չի ասել․․․ այսպես 4 անգամ։

Եթե եթեր չեն տվել, ինչպես ուսը կապելու տեսարանը, ուրեմն չի ասել․․․ (ես կողմ եմ, որ կյանքը փրկելու համար ինչ-որ բան ասեն)։

Իր մարմինը զննելով հասկացա, որ նա հիանալի իմացել է, որ իր կյանքի վերջն է, իմացել է, որ իր կյանքը խլեցին, գիտեր դա ինչ ողբերգություն է իր ընտանիքի համար, գիտեր, որ իր կյանքը գնաց ու հիմա էլ տեսախցիկի  առաջ ուզում են սպանել իր «հպարտությունը», «արժանապատվությունը»՝ ի ցույց մեզ բոլորիս, որ այդպես մեզ բոլորիս սպանեն ու խեղճացնեն հոգեբանորեն։

Եթե նման տեսանյութ չի հայտնվել, ուրեմն ոչինչ չի ասել, թե չէ հաճույքով ցույց կտային։

Դավիթս պետք է արյան մեջ լիներ՝ ելնելով նրա վիրավորման բնույթից, բայց նրան հետ էին տվել մարմինը լվացված։

Բարսեղ Գիշյան՝ Դավիթ Գիշյանի հայրը

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Օկամպոյի առաջադրանքը գործի կվերածվի՞

Հաջորդ գրառումը

Լեռնային Ղարաբաղում վերջին տարիներին տեղի ունեցած իրադարձությունների մեղքը կրում է Հայաստանի ղեկավարությունը. Լուկաշենկո

Համանման Հոդվածներ

Նորություններ

Պատերազմի օրերն իսկական մղձավանջ էին հայ ժողովրդի համար, որը ցավոք, շարունակվում է մինչև օրս. Առաքելյան

27/09/2025
Նորություններ

Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքով ձերբակալվել է 1 անձ. ՀՀ Քննչական կոմիտե

27/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մինչ օրս տեղի ունեցած վայրագությունների կատարողները չեն պատժվել, ավելին` միայն խրախուսվել են․ Արման Թաթոյան

27/09/2025
Նորություններ

Մեզ տարան պարտության՝ առաջին հերթին իրենց անսահման տգիտության ու վերմարդկային գոռոզության պատճառով․ Վարուժան Գեղամյան

27/09/2025
Հաջորդ գրառումը

Լեռնային Ղարաբաղում վերջին տարիներին տեղի ունեցած իրադարձությունների մեղքը կրում է Հայաստանի ղեկավարությունը. Լուկաշենկո

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Պատերազմի օրերն իսկական մղձավանջ էին հայ ժողովրդի համար, որը ցավոք, շարունակվում է մինչև օրս. Առաքելյան

27/09/2025

5 տարի առաջ Ադրբեջանի կողմից սանձահարված պատերազմը էապես փոխեց հայոց պատմության ընթացքը, երբ մեր հայրենիքի մի հատվածում՝ Արցախում Ադրբեջանը նպատակ...

ԿարդալDetails

Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքով ձերբակալվել է 1 անձ. ՀՀ Քննչական կոմիտե

27/09/2025

Մինչ օրս տեղի ունեցած վայրագությունների կատարողները չեն պատժվել, ավելին` միայն խրախուսվել են․ Արման Թաթոյան

27/09/2025

Մեզ տարան պարտության՝ առաջին հերթին իրենց անսահման տգիտության ու վերմարդկային գոռոզության պատճառով․ Վարուժան Գեղամյան

27/09/2025

Հայաստանի ապագան չի կարող կառուցվել պարտվածների կողմից թելադրված օրակարգի վրա. Դավիթ Անանյան

27/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական