Շաբաթ, Նոյեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մարդուն, ով կեղծում է ամեն ինչ, մենք վստահում ենք հունիսի 20-ի ընտրությունների կազմակերպումը. Էլինար Վարդանյան

19/03/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Այլընտրանքային նախագծեր» խումբը ներկայացնում է Էլինար Վարդանյանի հոդվածը․

«ԱԱԾ աշխատակիցները այցելելեն ՀՀ վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանին, որի վարույթում է քննվում ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումը, և փորձել են մուտք գործել դատավորի աշխատասենյակ։ Սա երկրում տիրող իրավական ամենաթողության հերթական էպիզոդներից է։ ԱԱԾ-ն գնում է դատարան, որպեսզի ստիպի դատավորին կայացնել անօրինական որոշում։

Նիկոլ Փաշինյանը փորձում է կեղծել արդարադատությունը։ Սա,իհարկե, արդարադատությունը կեղծելու առաջին փորձը չէ, ցանկը շատ երկար է։

Փաշինյանին հատուկ է կեղծիքը։ Նա Հայաստանում կեղծիքի սիմվոլն է։ Նա կեղծում է ամեն ինչ։ Փաշինյանը.

Կեղծել է բանակցությունները։ Երկուսուկես տարի նա համոզում էր, որ չի բանակցում, կամ բանակցում է սեփական կետից, որ «ինչ որ պետք է, այն էլ բանակցում է», մինչդեռ հետևողականորեն բանակցությունները տանում էր դեպի փակուղի։Փաշինյանի այս կեղծիքը երկիրը բացեց պատերազմի առջև։

Կեղծել է պատերազմը։ Պատերազմի 44 օրը նա խաբում էր մարդկանց։ 44 օր շարունակ գործում էր կեղծիքի հրեշավոր համակարգ։ Նա կեղծում էր օրեցօր տեսանելի պարտությունը, մարդկանց համոզելով, որ «հաղթելու ենք» և «հաղթում ենք»։ Նա զրկել էր ժողովրդին պատերազմի մասին իրականությունն իմանալու և ընթացքը փոխելու հնարավորությունից։ Նրա կեղծիքը բերեց պարտության։

Կեղծել է զոհերի և անհետ կորածների թիվը։ Մինչ այս պահը մեզ չեն տալիս զոհվածների մասին ստույգ տվյալներ։Երբ խայտառակ կապիտուլյացիայից մեկ շաբաթ անց հրապարակվեց 4750 զոհ ունենալու մասին սահմռկեցուցիչ լուրը, Փաշինյանի իշխանությունը այդ թիվը որակեց որպես «լկտի սուտ»։ Զոհերի թիվը մինչ այսօր ավելանում է, իսկ «լկտի սուտը» հերքողներ չկան։

Կեղծել է գերիների թիվը։ Առ այսօր մենք չունենք գերիների ստույգ թվի վերաբերյալ տեղեկություն։ Քանի դեռ իշխանությունը անգործության է մատնված գերիների վերադարձի հարցում, և մեզ մնում է հույսեր կապել այլ պետությունների կառավարությունների հետ, գերիների վերաբերյալ կեղծիքի չափաբաժինը չի նվազելու։ Նրա կեղծիքը շարունակելու է վտանգել գերիների կյանքը։

Կեղծել է Ադրբեջանին հանձնվող Հայաստանի բնակավայրերի հարցը։ Նրա քար լռության պայմաններում խախտվում է մեր երկրի տարածքային ամբողջականությունը, իսկ հանձնված և հանձնվող տարածքների մասին մենք իմանում ենք արդեն փաստը կատարվելուց հետո։

Կեղծում է ռազմական դրությունը։ Արդեն հինգուկես ամիս է, ինչ հայտարարված է ռազմական դրություն։ Պատերազմն ավարտվել է, ռազմական դրությունը՝ ոչ։ Նպատակը մեկն է՝ կանխել վարչապետին անվստահություն հայտնելու հնարավոր զարգացումները։ Աթոռից կառչած մնալու համար ռազմական դրության կեղծ բեմադրություն ենք խաղում։

Կեղծում է ինքն իրեն՝միշտ։ Նա չունի կայուն արժեքներ, կայուն պատկերացումներ։ Ամեն հաջորդ օր կարող է փոխել նախորդ օրվա իր տեսակետը։

Կեղծում է մարտի 1-ի հանրահավաքը։ Վարչական ռեսուրսով ու օլիգարխներով հանրահավաք կազմակերպելը նրա կեղծարար էության ամենաթարմ օրինակն է։

Եվ այս մարդուն, ով կեղծում է ամեն ինչ, մենք վստահում ենք հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների կազմակերպումը։ Որն է երաշխիքը, որ նա չի կեղծելու արտահերթ ընտրությունները։ Հասկանալի է չէ, որ նրա առջև փակ է լինելու Հայաստանը, այնպես, ինչպես փակ էր Սյունիքը։ Նա չի կարողանալու նորմալ քարոզարշավ անել։ Նա մասնակցելու է քարոզարշավին մի քանի ավտոբուս ուղեկցող ոստիկաններով և մի քանի տասնյակ դիպուկահարներով։ Ճիշտ այնպես, ինչպես կառավարության շենքից մի քանի հարյուր մետր այն կողմ որևէ նախարարության շենք այցելելիս։ Այդ դեպքում ինչ է մնալու նրան, եթե ոչ ընտրությունների կեղծումը։

Ինչ անել, որպեսզի ընտրությունները չկեղծվեն։ Սա այն խնդիրն է, որը պետք է լինի քաղաքական ուժերի թիվ մեկ օրակարգային հարցը։ Պետք է հասկանալ, ինչպես հասնել դրան, եթե իհարկե, առանձին ուժերի և Փաշինյանի միջև արդեն չկան պայմանավորվածություններ։ Պետք է կենտրոնանալ այս հարցի վրա, և ոչ թե ընտրական ցուցակների լավ համարներում ընդգրկվելու տհաճություն առաջացնող մրցավազքի։ Ինչն ի դեպ արդեն սկսվել է։ Փաշինյանի ընտրական կեղծիքը կբերի նոր աղետի. սա գիտակցել է պետք»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ինչո՞ւ է 32-դրամանոց բենզինը Հայաստանում վաճառվում տասնյակ անգամ թանկ գնով. ուշագրավ զարգացումներ շուկայում․«Ժողովուրդ»

Հաջորդ գրառումը

Անդրանիկ Քոչարյանի վարքագծի հետ կապված լրագրող Անի Գևորգյանը դիմել է ԱԺ նախագահին

Համանման Հոդվածներ

Միջազգային

Թուրքիան պատրաստ է Ստամբուլում հյուրընկալել Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդներին. Ֆիդան

01/11/2025
Նորություններ

Հիմա ՆԳՆ-ում, Ոստիկանության ծառայության մեջ, ընդհնարապես ՀՀ կյանքում մեզ համար նոր և անծանոթ տեսարաններ են բացվում. Փաշինյան

01/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե մի օր Երևանից լսեք Ադրբեջանի առաջնորդի ելույթը, իմացեք, որ Իլհամ Ալիեւը Կովկասը վերադարձրել է Պետրոս Առաջինից. ադրբեջանցի պատգամավոր

01/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ով էլ լիներ այսօր Հայոց կաթողիկոս՝ Խրիմյան Հայրիկը, թե Ներսես Մեծը կամ Սահակ Պարթևը, խունտան դիմելու էր նույն քայլերին, որովհետև թիրախը կաթողիկոսը չէ, այլ ԵԿԵՂԵՑԻՆ

01/11/2025
Հաջորդ գրառումը

Անդրանիկ Քոչարյանի վարքագծի հետ կապված լրագրող Անի Գևորգյանը դիմել է ԱԺ նախագահին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական