Իրանի Իսլամական Հանրապետության 9-րդ նախագահը ռեֆորմիստ Մասուդ Փեզեշքիանն է:
Արտահերթ ընտրությունների երկրորդ փուլում նա հավաքել է ձայների մոտ 53,6%-ը։
Հաղորդվում է, որ քվեաթերթիկների մշակման արդյունքներով Փեզեշքիանը հավաքել է 16,3 միլիոն ձայն, իսկ նրա մրցակից պահպանողական Սաիդ Ջալիլին՝ 13,5 միլիոն ձայն։
Պաշտոնական տվյալներով՝ ընտրողների մասնակցությունը կազմել է 49,8 տոկոս:
Հիշեցնենք, որ Իրանում արտահերթ ընտրությունները նշանակվել են այն բանից հետո, երբ 2021 թվականին ընտրված նախագահ Էբրահիմ Ռաիսին մահացել է 2024 թվականի մայիսին ուղղաթիռի վթարից։
Փեզեշքիանը որպես Իրանի նախագահի թեկնածու գրանցվել է նաև 2013 և 2021 թվականների ընտրություններին։
Նա 2001-2005 թվականներին զբաղեցրել է երկրի առողջապահության նախարարի պաշտոնը։