Ուրբաթ, Հոկտեմբերի 24, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մանրամասներ Արարատ Միրզոյան-Արման Թաթոյան հայտնի բանավեճից.168.am

08/05/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մայիսի 6-ին խորհրդարանում ներկայացրեց ՄԻՊ 2020  թվականի տարեկան զեկույցը:

Զեկույցը ներկայացնելուց հետո ելույթներով հանդես եկան իշխանական մի խումբ պատգամավորներ և դրական արտահայտվեցին ՄԻՊ զեկույցի ու առհասարակ Արման Թաթոյանի և ՄԻՊ ինստիտուտի վերաբերյալ: Իսկ «Իմ քայլը» խմբակցության անունից ելույթով հանդես եկավ Մարիա Կարապետյանը, ով դժգոհեց ՄԻՊ-ից և Արման Թաթոյանին մեղադրեց «մեդիատեռորին միանալու» համար:

Ի պատասխան պատգամավորի ելույթի, Արման Թաթոյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ նրա ելույթը վիրավորական էր ու բացահայտ մանիպուլյատիվ, որով փորձ էր արվում նսեմացնել ՄԻՊ-ի աշխատանքը։

«Մեդիատեռորի մեջ եք մեղադրում ՄԻՊ-ին, լո՞ւրջ եք ասում, իսկ ինչպե՞ս հասկանանք, որ մարդիկ պատերազմից հետո գտնվում էին տեղեկատվական բլոկադայի մեջ, պետությունը որդեգրել էր չափազանց սխալ քաղաքականություն, անընդհատ ասվում էր` ոչինչ տեղի չի ունենում, ու տեղը լցվում էր ապատեղեկատվությամբ: Պետությունը ոչինչ չի անում ու մեղադրում է մեդիատեռորի մեջ:

Դուք գնացե՞լ եք Գորիսից–Շուռնուխ կամ Ճակատեն գնացող հատվածը, հարց տվե՞լ եք` ինչ տեղի կունենա, եթե այնտեղ ավտովթար լինի։ Ադրբեջանցիները պիտի գան, իրենց հատվածն է, ստացվում է՝ Ադրբեջանի քննչական մարմինները պիտի գան մեր քաղաքացուն հարցաքննությա՞ն ենթարկեն։ Կառավարող խմբի անդամ եք, գնացե՞լ եք, հարցրե՞լ եք, որ քաղաքացու հետ նման դեպք լինի, ո՞նց եք գնալու պաշտպանեք նրա իրավունքները։ Թե՞ տանելու են ձերբակալեն, որպես գերի վերցնեն: Արդարադատության նախարարությանը այդ հարցադրմամբ նամակ ենք գրել, բայց իրենք էլ չգիտեն` նման դեպքերում ինչ են անելու»,- իր խոսքում նշեց Արման Թաթոյանը:

Արման Թաթոյանի այս ելույթից հետո խոսեց նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ով, դիմելով Արման Թաթոյանին, ասաց, թե հարկ չկար նման ելույթ ունենալ, քանի որ պատգամավորներն այսօր բոլորն իր նկատմամբ դրական են արտահայտվել:

Սակայն ամեն ինչ այսքանով չավարտվեց, նիստի ընդմիջմանը  Արարատ Միրզոյանը հենց նիստերի դահլիճում մոտեցել է Արման Թաթոյանին, այսպես ասած՝ հաշիվներ պարզելու, թե ինչո՞ւ նա այդպես հակադարձեց Մարիա Կարապետյանին:

Նշենք, որ այս միջադեպը ֆիքսել էին լրագրողները:

Ըստ ականատեսներից մեկի, Արարատ Միրզոյանը սրտնեղել է ու Արման Թաթոյանին ասել, թե ինչու նա այդպես ելույթ ունեցավ, հատկապես այն դեպքում, երբ իշխանական բոլոր պատգամավորները դրական են խոսել իր մասին։

Ի պատասխան՝ Արման Թաթոյանն ասել է, որ իսկապես պատգամավորները դրական են արտահայտվել, սակայն «Իմ քայլն» ընտրել է հատուկ տակտիկա և խմբակցության անունից ընտրել են Մարիա Կարապետյանին, որն էլ իր ելույթով փորձում էր նսեմացնել ՄԻՊ աշխատանքը և իրեն:

Ի դեպ, առաջին անգամ չէ, երբ իշխանական պատգամավորները փորձում են իրենց ելույթներով այս կամ այն գործընթացներում մեղադրել Արման Թաթոյանին, սակայն վերջինիս կողմից համարժեք պատասխան ստանալուց հետո լռում են և նախապատրաստվում հաջորդ «գրոհին»:

168.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փոխնախարարի կնոջ հորաքույրը, մանկության ընկերները, չինովնիկների կանայք ու մերձավորները. ովքե՞ր են աշխատանքի տեղավորվել «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում

Հաջորդ գրառումը

Էկոնոմիկայի փոխնախարարի ընկերներն ու այլ պաշտոնյաների կանայք աշխատանքի են անցել նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ում. «Հետք»

Համանման Հոդվածներ

Նորություններ

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է դառնում. Վահե Դավթյան

23/10/2025
Նորություններ

Ամեն օր քաղբանտարկյալների թիվն աճում է. Տիգրան Աբրահամյան

23/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անթիլիասը պէտք չունի Երեւանէն եկող թելադրութիւններուն կամ ուղղութիւններուն. Արամ Ա Կաթողիկոս

23/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին՝ կապված Նիկոլ Փաշինյանի և Ստեփան Ասատրյանի կողմից կրոնական ծեսի կատարմանը խոչընդոտելու նախապատրաստության հետ. Արա Զոհրաբյան

23/10/2025
Հաջորդ գրառումը

Էկոնոմիկայի փոխնախարարի ընկերներն ու այլ պաշտոնյաների կանայք աշխատանքի են անցել նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ում. «Հետք»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է դառնում. Վահե Դավթյան

23/10/2025

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է դառնում Վերջին տարիներին ՀՀ դրամի ամրապնդման հետևաքնով Հայաստանում բնական գազի ձեռքբերումը թույլ է տվել տարեկան...

ԿարդալDetails

Ամեն օր քաղբանտարկյալների թիվն աճում է. Տիգրան Աբրահամյան

23/10/2025

Անթիլիասը պէտք չունի Երեւանէն եկող թելադրութիւններուն կամ ուղղութիւններուն. Արամ Ա Կաթողիկոս

23/10/2025

Ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին՝ կապված Նիկոլ Փաշինյանի և Ստեփան Ասատրյանի կողմից կրոնական ծեսի կատարմանը խոչընդոտելու նախապատրաստության հետ. Արա Զոհրաբյան

23/10/2025

Ջեյ Դի Վենսն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար

23/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական