Տարածաշրջանային հարցերով փորձագետ Նաիրի Հոխիկյանը տեղեկացնում է.
Ավելի վաղ հայտնել էի, որ հունիսի 20-ի գիշերը բերման է ենթարկվել, ապա ձերբակալվել է հետախուզադիվերսիոն հատուկ ստորաբաժանման հրամանատար Արթուր Այվազյանը՝ Մանախը։
Ավելի ուշ նրա գտնվելու վայրը գաղտնի էր պահվում։ Քիչ առաջ Արթուրի ազգականներից տեղեկացա, որ նրա գտնվելու վայրը հայտնի է դարձել իր փաստաբանին, իսկ այս պահին Երևանի Կենտրոն դատարանում տեղի է ունենում ՀՀ քննչական կոմիտեի միջնորդության հետ կապված դատական նիստը՝ Արթուրի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: