Մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում կցուցադրվի Հայաստանի ձեռք բերած ռազմատեխնիկան, այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նամիաժամանակմ նշեց, թե դա ոչ թե զորահանդես է լինելու, այլ՝ հաշվետվություն ՀՀ քաղաքացիներին։
«Զորահանդեսը շատ նուրբ երևույթ է ու կարող է տպավորություն ստեղծել խաղաղության օրակարգից շեղվելու։ Մենք աշխատում ենք միջազգային գործընկերների հետ՝ ներառյալ տարածաշրջանի երկրների հետ, որ նրանք որևէ կերպ դա չընկալեն որպես խաղաղության օրակարգից հրաժարում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Նա վստահեցրեց՝ ՀՀ քաղաքացիների համար տեսարանը տպավորիչ է լինելու։




