Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մայիսի 19-ը Պոնտոսի հույների ցեղասպանության օրն է, ոչ թե “Աթաթուրքի հիշատակման, երիտասարդության և սպորտի” տոն

22/05/2021
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

1919 թ. մայիսի 16-ին Մուստաֆա Քեմալը, որ Աթաթուրք դեռ չէր դարձել, “Բանդրմա” շոգենավով հեռացավ Կոստանդնուպոլսից, ուղղություն վերցնելով դեպի Սև ծովի առափնյա քաղաքներից Սամսուն: Նավարկությունը տևեց  3 օր և նա մայիսի 19-ին ափ իջավ: Նա Սամսունում մնաց 5 օր, ապա անցավ Հավզա, որտեղ նրան սպասում էր բոլշևիկյան Ռուսաստանի պատվիրակությունը, կարմիր բանակի շատ լեգենդար զորահրամանատարներից Սեմյոն Բուդյոննու գլխավորությամբ: Մուստաֆա Քեմալի հանդիպումը Բուդյոննու հետ, որի ընթացքում նա ռազմական և ֆինանսական օգնության հավաստիացում էր ստացել բոլշևիկներից, հիմք հանդիսացավ քեմալականների առաջիկա ազգային պատերազմների համար, որոնց ընթացքում վերջիններս Պոնտոսում բնաջնջեցին բնիկ հույներին:

Թերևս դա է պատճառը, մայիսի 19-ը Թուրքիայում, որպես քեմալականների ազգային պատերազների սկզբնավորման խորհրդանիշ, նշվում է իբրև “Աթաթուրքի հիշատակման, երիտասարդության և սպորտի” տոն, իսկ Հունաստանում՝ Պոնտոսի հույների ցեղասպանության օր: Մայիսի 19-ին Աթենքում հանդես է եկել Հունաստանի նախկին վարչապետ, ընդդիմության ներկայիս ղեկավար Ալեքսիս Ցիպրասը և Euronews-ի վկայությամբ  հիշատակի տուրք է մատուցել ցեղասպանությանը զոհ դարձած Պոնտոսի հույներին, ավելացնելով, որ պատմական ճշմարտություններն ընդունելն ու զոհերի հիշատակը վառ պահելը ոչ թե անցյալի խնդիր է, այլ ներկայի և ապագայի:

Պոնտոսի հույների ցեղասպանությունը հաղորդագրությամբ ոգեկոչել է նաև Եվրոպայի ասորիների միությունը՝ ESU-ն: Հաղորդագրության մեջ նշվուվ է 1915-ին Օսմանյան կայսրությունում ցեղասպանության ենթարկված 1.5 մլն. հայերի և ավել քան  300 հազար ասորիների մասին, Պոնտոսի հույների բնաջնջումը համարվում՝ ցեղասպանության շղթայի վերջին օղակը, այն հավաստիացումով, որ ասորիների միությունը զորավիգ է կանգնելու աշխարհում պոնտացի հույների ցեղասպանության ճանաչման և արդարության վերականգման միջազգային ջանքերին: Միությունը Թուրքիայի օրինակով միաժամանակ դատապարտում է ցեղասպանության ժխտողականության բոլոր դրսևորումները, որակելով դրանք ցեղասպանության շարունակություն և ավելացնում. “Պոնտուսի ցեղասպանության ընթացքում շուրջ 353 հազար հույն սպանվեց, ավերվեց 300-ից ավելի դպրոց և 500-ի չափ վանք ու եկեղեցի, քրիստոնյա հույն այլևս չմնաց Պոնտոսում”

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բայրամով․ «Միջազգային հանրությունը պետք է շարունակի համոզել Հայաստանին հրաժարվել ռևանշիզմից և Ադրբեջանի հանդեպ ատելությունից»

Հաջորդ գրառումը

Այսօր կեսօրից հետո անձրև է սպասվում

Համանման Հոդվածներ

Նորություններ

Վստահ ենք, որ Հայաստանը հասկանում է՝ Բրյուսելի և Վաշինգտոնի հայտարարված բարի մտադրությունների հետևում թաքնված են սառը հաշվարկներ. ՌԴ ԱԳՆ

02/02/2026
Նորություններ

Օկուպացված Արցախում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին վանդալիզմի է ենթարկվել

02/02/2026
Նորություններ

Փաշինյանն ու Ալիևը մեկնում են Աբու Դաբի՝ ստանալու «Զայեդ» մարդկային եղբայրության պարգևը

02/02/2026
Նորություններ

Փեզեշքիանը հրամայել է ԱՄՆ-ի հետ սկսել միջուկային բանակցություններ. տեղական լրատվամիջոցներ

02/02/2026
Հաջորդ գրառումը

Այսօր կեսօրից հետո անձրև է սպասվում

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական