Եթե Մայր Աթոռում նման բան լիներ, Մայր Աթոռն այդ մասին կիրազեկեր։ Եթե հայտարարությամբ հանդես չի եկել, ուրեմն որևէ մեկնաբանություն այստեղ անիմաստ է և ժամավաճառություն է»։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը՝ անդրադառնալով այսօր համացանցում հայտնված եպիսկոպոսների դիմումին, որոնք կաթողիկոսից պահանջում են Արշակ Սրբազանին հեռացնել Մայր Աթոռից ու սառեցնել նրա լիազորությունները։
«Եկեղեցին միշտ անսասան է, զորեղ է և կարողանում է հաղթահարել որևէ դժվարություն։ Մամուլում այսօր անհիմն մի փաստաթուղթ շրջանառվեց, այս պահին մենք որևէ բան ասել չենք կարող։ Պետք չէ ժամավաճառությամբ զբաղվել, պետք է սպասել, եթե Մայր Աթոռն ասելիք ունենա, պաշտոնական հայտարարությամբ հանդես կգա»,–ասաց նա։ Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը նշեց, որ չգիտի՝ նման քննարկում իրականում եղել է թե ոչ, և փաստաթուղթն իրական է, թե ոչ։
Եկեղեցին ունի կանոն, որ որևէ եկեղեցական՝ խոնարհ աստիճանավորից մինչև բարձրաստիճան՝ պետական պաշտոնյաների հետ հանդիպելիս պետք է ունենա իր վերադասի, այս դեպքում՝ Հայոց Հայրապետի օրհնությունը։ Եթե չկա այդ օրհնությունը, ապա նա կանոնազանց է և ենթակա է եկեղեցու բարձրագույն հոգևոր իշխանության ամենախիստ վճռին։ Այս մասին Մայր Աթոռում լրագրողների հետ զրույցում ասաց Ասողիկ աբեղա Կարապետյանը՝ անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե պատրաստ է հանդիպել փաստաթուղթը ստորագրած եպիսկոպոսների հետ։








