Մամուլի շենքի դիմաց շղթայական ավտովթար է տեղի ունեցել. բուժօգնություն են ցույց տվել Մարալ Նաջարյանին. aravot.am (ֆոտո)

Արշակունյաց պողոտայում՝ մամուլի շենքի դիմաց, այսօր՝ հոկտեմբերի 20–ին, իրար են բախվել երեք տրանսպորտային միջոցներ, այդ թվում մարդատար «ԳԱԶԵԼ»։ Այս մասին հաղորդում է aravot.am-ը։ Վիրավորներ եւ զոհեր չկան:
Տեղում բժիշկները օգնություն են ցույց տվել քաղաքացու: Կայքի տեղեկություններով, բուժօգնություն են ցույց տվել վերջերս ադրբեջանական գերեվարումից փրկված Մարալ Նաջարյանին, որի կյանքին եւ առողջությանը վտանգ չի սպառնում:
