62 տարեկան հասակում մահացել է ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի միակ որդին՝ Սուրեն Փարաջանովը: Երեքշաբթի՝ սեպտեմբերի 28 -ին, այս մասին Ֆեյսբուքում գրել է Վրաստանից ռեժիսորի ընկերը ՝ լուսանկարիչ Յուրի Մեչիտովը:
«Ցավալի լուր է ստացվել Կիևից. 63 տարեկան հասակում մահացել է Սերգեյ Փարաջանովի որդին՝ Սուրենը», – ասվում է հաղորդագրության մեջ: Հայտնի ռեժիսորի որդու մահվան պատճառը չի նշվում:
Մեչիտովը հրապարակել է նաև Փարաջանովներ հոր և որդու մի շարք լուսանկարներ: