Այսօր՝ հունվարի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններունմ ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորանների հատվածում ավտոմեքենա է ընկել ձորը և կա տուծած:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ «Hyundai Accord» մակնիշի ավտոմեքենան, որն ամբողջությամբ վերածվել է մետաղե ջարդոնի, մոտ 350-400 մետր գլորվել է ձորը:
Ավտոմեքենայի մեջ փրկարարները հայտնաբերել են տղամարդու մարմին:
Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանութան գլխավոր վարչության Արարատի մարզի քրեական վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը:
Ժամանլ են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Կոծինյանի, վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի և դասակի հրամանատար Սահակ Թադևոսյանի գլխավորությամբ:
Մահացածը Ազգային ժողովի պատգամավոր, «Հայաստան» խմբակցության անդամ Մհեր Սահակյանն է։ Ղեկին եղել է պատգամավորը, ցավոք նրա կյանքը փրկել չի հաջողվել:
Մհեր Սահակյանը ծնվել է 1988թ. հունվարի 30-ին Երեւանում:
2008թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Իրավաբան: Փաստաբան:
2008-2009թթ. աշխատել է «Ինթերնեյշնլ Մասիս տաբակ» ՍՊԸ իրավաբան: 2009-2010թթ.՝ «Գրանդ տաբակո» հայ-կանադական ՀՁ իրավախորհրդատու: 2012թ. աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի կրտսեր մասնագետ: 2014-2019թթ.՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի իրավաբանական եւ պայմանագրային վարչության պետ, ապա՝ տնտեսական, տեղեկատվական եւ վերլուծության վարչության պետ: 2021-2022թթ.՝ ԱԺ պատգամավորի օգնական՝ հասարակական հիմունքներով:
2016 թվականից ՀՅԴ անդամ է:
2022թ. դեկտեմբերի 10-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:
Ամուսնացած էր, ուներ չորս զավակ: