Մահացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայրը՝ Վովա Փաշինյանը։ «Նաիրի» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Հարություն Քուշկյանը հաստատել է լուրը:
Վովա Փաշինյանը 80 տարեկան էր. տեւական ժամանակ գտնվում էր հիվանդանոցում: 2000-ականներից նրա մոտ հայտնաբերվել է քաղցկեղ, և նա պարբերաբար բուժում էր ստանում:
Նշենք, որ Վովա Փաշինյանն ապրում էր Իջևանում՝ երկրորդ կնոջ հետ, որը մեծացրել է ամուսնու երեք որդիներին: