Կյանքից հեռացել է լրագրող, տնտեսական մեկնաբան Արա Մարտիրոսյանը․ հաղորդում է Yerevan Today կայքը, որտեղ աշխատում էր Արա Մարտիրոսյանը։
Լրագրողը մահացել է մայիսի 20-ի առավոտյան՝ կորոնավիրուսի հետևանքով:
Մարտիրոսյանը երկար տարիներ թղթակցել է տարբեր լրատվամիջոցների, եղել է «Ազգ» օրաթերթի լրագրողը, դասախոսել Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում: