«Նա իր կյանքի նպատակը դարձրեց Մահարու երկերի ամբողջական հրատարակությունն ու դա իրականություն դարձրեց: Նրա շուրջ 40 տարվա աշխատանքն այսօր ընթերցողի սեղանին է՝ 17 հատորով:
Եվս մեկ՝ լրացուցիչ հատոր աշխատանքային փուլում էր, և որի վրա նա աշխատեց կարելի է ասել` մինչև վերջին շունչը: Այդ հատորն էլ լույս կտեսնի շուտով։ Այն նվիրվածությունը, հետևողականությունը, ջանքը, եռանդը, սերը, որ Աճեմյանը դրեց այդ գործի մեջ, հուզիչ լինելուց զատ նաև օրինակելի է:
Հիշատակդ վառ, Գրիգոր Աճեմյան, իմ սիրելի, սիրելի ու թանկ Գուրիս, քեզ շատ կկարոտեմ»,– գրել է գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը։