Politik.am-ը գրում է, որ մահացել է Նիկոլ Փաշինյանի թիկանզորի նախկին պետ Գրիշա Հայրապետովը։ Այս մասին մեզ տեղեկացրեց Հայրապետովի մտերիմներից մեկը։
Հիշեցնենք, որ Հայրապետովը միակ մարդն էր, որ ներկա էր Փաշինյան-Ալիև վերելակային հանդիպմանը։ Գրիշա Հայրապետովը աշխատանքից ազատվեց, երբ վերելակային բանակցությունների մասին կոնկրետ տեղեկություններ հրապարակեց Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը, որը քաղաքական մեծ աղմուկ էր բարձրացել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ` նա մահացել է «Երազ» թաղամասի իր բնակարանում։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ` նա այդ պաշտոնին նշանակվել է Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք` 2018 թ. հունիսի հունիսի 11-ին եւ ազատվել 2019 թվականի հոկտեմբերի 15-ին: Նա եղել է միակ վկան` Դուշանբեում տեղի ունեցած Նիկոլ Փաշինյան-Ալիեւ վերելակային հանդիպմանը: