Գազայի հատվածում մոտ 1,5 միլիոն մարդ ներքին տեղահանված է, որոնցից ավելի քան 710,000-ը պատսպարվում են Պաղեստինի փախստականների հարցերով ՄԱԿ-ի գործակալության կողմից ղեկավարվող հաստատություններում:Գերբնակեցումը «առողջության և անվտանգության լուրջ վտանգներ» է ներկայացնում տեղահանված մարդկանց համար, ինչպես նաև մեծ վնաս է հասցնում նրանց հոգեկան առողջությանը:Մոտ 530,000 մարդ պատսպարվել է Գազայի հարավում գտնվող UNRWA-ի 92 կայաններում, որտեղ ապաստարանները գերազանցում են իրենց հնարավորությունները և չեն կարողանում տեղավորել նոր ժամանածներին: Բազմաթիվ տեղահանվածներ քնում են փողոցներում։
Մոտ 160,000 մարդ տեղավորված է UNRWA-ի հաստատություններում Գազա քաղաքում և հյուսիսային հատվածում, սակայն գործակալությունը ասում է, որ այլևս չի կարող նրանց ծառայություններ մատուցել, քանի որ ճշգրիտ տեղեկատվություն չունի մարդկանց կարիքների և պայմանների մասին: