ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը 50 հազար տոննա ցորենի ալյուր կուղարկի Լիբանան՝ հանրապետությունում սննդի պակասի դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում: Այդ մասին այսօր հայտարարել է համաշխարհային կազմակերպության Մարդասիրական գործերի համակարգման գրասենյակը։
Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Դևիդ Բիզլին ասել է, որ Լիբանանում հացը կարող է սպառվել, եթե նավահանգստի գործունեությունը երկու շաբաթվա ընթացքում չվերականգնվի: