ՄԱԿ-ն ուկրաինական հակամարտության կողմերին կոչ է անում շտապ քայլեր ձեռնարկել էսկալացիայի կանխարգելման համար։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
Նա նշել է, որ ՄԱԿ-ը ցանկանում է հակամարտության ավարտը տեսնել միջազգային իրավունքին և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև Գլխավոր վեհաժողովի բանաձևերին համապատասխան։
Ըստ Դյուժարիկի՝ ուկրաինական հակամարտությունը «սխալ ուղղությամբ է գնում»։
«Մենք ցանկանում ենք, որ բոլոր կողմերը հրատապ քայլեր ձեռնարկեն՝ կանխելու իրավիճակի սրումը, ապահովելու խաղաղ բնակչության պաշտպանությունը և թիրախ չդարձնեն քաղաքացիական օբյեկտները կամ կարևոր քաղաքացիական ենթակառուցվածքները»,-մասնավորապես ասել է նա: