Այսօր արդեն երկրորդ շրջաբերական գրությունն ենք ուղարկել բոլոր դպրոցներին՝ շեշտադրելով, որ ատեստավորման ենթակա ուսուցիչներն ազատ են ընտրել վերապատրաստող կազմակերպություն երաշխավորված կազմակերպությունների ցանկից, պետք է բացառել որևէ ճնշում կամ անհարկի ուղղորդում այս հարցում, գրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնակատար Ժաննա Անդրեասյանը։
«Ճնշման դեպքում առաջարկում եմ դիմել նախարարություն․ մենք հետևողական ենք լինելու ուսուցիչների կողմից կազմակերպության ընտրության իրավունքի իրացման հարցում։
Հարգելի կազմակերպություններ, վաստակեք ուսուցիչների ընտրությունը՝ լավ կազմակերպված և բարձրորակ վերապատրաստմամբ, որը ձեր շարունակական գործունեության լավագույն հիմքն է։ Մյուս բոլոր հիմքերը բերելու են հակառակ ազդեցության։ Եվս մեկ անգամ դնում եմ կազմակերպությունների ցանկը»,- գրել է Անդրեասյանը։