Նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Երեք նախագահներն էլ խոսեցին Վեհարանում կայացած հանդիպման մասին. յուրաքանչյուրն իր ոճին, տեսակին ու քաղաքական որդեգրած գծին համապատասխան:
Երեքն էլ ընդունեցին, որ վիճակն օրհասական է, աղետալի, դրված է պետության գոյության հարցը: Նաև անուղղակիորեն փաստեցին, որ ստեղծված իրավիճակը քաղաքական լուծում չունի. լուծումը վերքաղաքական է, վերկուսակցական:
«Խաղաղության դարաշրջան» բացելու գաղափարին հավատարիմ իշխանությունը Հնդկաստանի հետ ստորագրել է 250 միլիոն դոլարի զենք ու զինամթերք ձեռք բերելու պայմանգիր. լավ է արել, ճիշտ է արել, 100 միլիոնի պայմանագիր էլ պետք է կնքել Իրանի հետ՝ հարվածային անօդաչու թռչող սարքեր ձեռք բերելու համար:
Առաջանում է մեկ կարևոր հարց. «խաղաղության դարաշրջան» բացելու հանձնառություն ունեցող իշխանությունը ինչի՞ համար է ձեռք բերում այդ ծավալի զենք, որ ի՞նչ անի: Միգուցե հասկացել ե՞ն, որ խաղաղություն կարելի է հաստատել ՄԻԱՅՆ պատերազմի պատրաստվելով: Ուրեմն իշխանությունը հասկացել է, որ «զորքերը ելման դիրքեր վերադարձնելու» միջազգային հանրության կոչերը չեն վերականգնի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, թշնամին կոչերով չի նահանջի ու պետք է նրան ստիպել հեռանալ Հայաստանի տարածքից:
Իշխանությունը պատրաստվում է պատերազմի ու դա այլևս անհերքելի փաստ է, բայց կարող է՞ այս իշխանությունը նոր պատերազմ վարել, ի զորու է՞ հաղթահարել «ծեծ կերածի» սինդրոմը:
Պատերազմը հաղթելու համար պետք է համազգային կոնսոլիդացիա, բացարձակ վստահություն իշխանության, գլխավոր հրամանատարի ու զինված ուժերի նկատմամբ, ինչպես նաև համահայկական պայքարի բարձր ոգի:Կարող է՞ այս իշխանությունը ապահովել այս նախապայմանները, վստահում ե՞ն մեր քաղաքացիները այս իշխանությանը, կկռվե՞ն զինվորները այս գլխավոր հրամանատարի գլխավորությամբ:Իմ խորին համոզմամբ ՈՉ, չի ստացվելու, խաղաղության մանդատ ստացած ուժը պատերազմել չի կարող, Հայ ժողովուրդը նրան պատերազմելու մանդատ ՉԻ ՏՎԵԼ և եթե այս իշխանությունը գնաց նոր, ավելի մեծ մասշտաբի պատերազմի, մենք ուղղակի դատապարտված ենք պարտության:Պատերազմի պայմաններում քաղաքական գործընթացներ չեն վարում. դա շատ վտանգավոր է՝ հատկապես պառակտված հասարակության մեջ, որտեղ քաղաքական համակարգի նկատմամբ հանրային վստահությունը շատ ցածր է: Պատերազմի ժամանակ պետք է համազգային բոլոր ռեսուրսների կոնսոլիդացիա, ինչին հնարավոր չի լինի հասնել քաղաքական հարթության մեջ. իշխանության լեգիտիմությունը զրոյական է, իսկ քաղաքական ընդդիմությունը չի կարողանում հասնել իշխանափոխության:Խնդրի լուծումը տեխնոկրատ հակաճգնաժամային ժամանակավոր կառավարություն ձևավորելն է, «ազգ-բանակ» հայեցակարգին անցումը, որտեղ անգործ մարդ չպետք է լինի. բոլորը պետք է զբաղվեն իրենց գործով, իրենց մասնագիտությամբ՝ պետության անվտանգությանը ծառայելու բարձր նվիրումով:Կստացվի՞ լուծել այս խնդիրը, մեծապես կախված է իշխանության որոշումից ու վարքագծից. կամ կգիտակցեն այս ամենն ու կհեռանան, կամ կառաջնորդվեն իրենց քաղաքական ու կուսակցական շահերով ու մենք կկորցնենք մեր պետությունը . . .»: