Peach Aviation ավիաընկերության ինքնաթիռը պարտադրված վայրէջք է կատարել մի ուղևորի պատճառով, որը կորոնավիրուսի համաճարակի ընթացքում հրաժարվել էր թռիչքի կանոններից: Այդ մասին հայտնում է gazeta.ru-ն:
Ինքնաթիռն ուղևորվում էր Օսակա քաղաք, ուղևորները՝ 124 մարդ: Նկատելով առանց դիմակի ուղևորի՝ աշխատակիցները նրան խնդրել են կրել այն, բայց տղամարդը հրաժարվել է: Այնուհետև օդաչուն որոշել է վայրէջք կատարել Նիիգատայի օդանավակայանում, որտեղ անվտանգության կանոնները խախտողին հեռացրել են: