Ղազախստանի հարավում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, որոշ բնակավայրերում 2-3 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ են զգացվել:
Armenia Sputnik-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ղազախստանի ԱԻՆ սեյսմոլոգիական փորձամեթոդական արշավախումբը։
«Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Ալմաթիից 628 կմ դեպի արևմուտք՝ Ղազախստանի տարածքում։ Երկրաշարժի էներգետիկ դասը 11.7 է։ Մագնիտուդը` MPV 5.4, խորությունը` 5 կմ», – նշված է հաղորդագրության մեջ։
Ստորգետնյա ցնցումները զգացվել են Տարազ քաղաքում 2, Շիմքենտում՝ 2-3, Տեմիրլան բնակավայրում՝ 3 բալ ուժգնությամբ՝ MSK-64 սանդղակով: