Երկուշաբթի, Մայիսի 4, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ձեր քվեն գրանցվելու է ոչ թե ձեր մտադրությամբ, այլ իրենց քաղաքական գործողության մեջ. Վլադիմիր Մարտիրոսյան

04/04/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱՍԵ Սուրբ Հարության Ճրագալույցի Ս. Պատարագին մասնակցող սիրելի հայ մարդիկ: Հենց այսօր, երբ բոլորս եկեղեցիներում մասնակցում ենք Ճրագալուցի Ս.Պատարագին, որն ազդարարում է Քրիստոսի հրաշափառ Հարությունը՝ սկսելով Սուրբ Զատկի տոնակատարությունը նույն օրը ՔՊ-ն հրապարակել է իր նախընտրական ծրագիրը, որում շատ ուղիղ և բաց տեքստով ազդարարում է իր հակաեկեղեցական քաղաքականությունը՝ որպես նախընտրական ծրագիր, խոստում։

Սա արդեն նախընտրական ծրագիր է։ Ծրագրում հստակ գրված է՝ մտնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներս, փոխել ղեկավարությունը,

նշանակել տեղապահ, վերաձևել կառավարման համակարգը և վերջում՝ ձևավորել «նոր» եկեղեցի՝ քաղաքական իշխանության կամքին համապատասխան։

Սա բարեփոխում չէ, սա ներխուժում է։ Սա քաղաքական իշխանության հայտ է՝ վերահսկելու այն ինստիտուտը, որը չի ենթարկվում իրեն։ Արշավը տապալվեց այն հիմա ունի ծրագրային և խոստումային բնույթ, որը ենթակա է լեգիտիմացման:

Եվ հիմա հենց այս սուրբ օրով և ոչ հետո ցանկանում եմ դիմել բոլոր նրանց, ովքեր պատրաստվում են ձայն տալ ՔՊ-ին, բայց ներսում չեն ընդունում այս հակաեկեղեցական քաղաքականությունը և ոչ էլ խորքում ՔՊ-ին, բայց արդյունքում ձայն են տալու նրանց: Մի փորձեք ձեզ հանգստացնել։ Մի փորձեք ասել՝ «ես այլ պատճառով եմ ընտրում», «ես դրա հետ համաձայն չեմ, բայց…»։ Այստեղ «բայց» արդեն չկա, քանի որ այս ընտրությունից հետո ձեր ձայնը չի մնալու ձեր անձնական բացատրությունների մեջ։

ՔՊ-ն ձեր ձայնը վերցնելու է և վերածելու է եկեղեցու դեմ «հանրաքվեի» արդյունքի։

Ձեր քվեն գրանցվելու է ոչ թե ձեր մտադրությամբ, այլ իրենց քաղաքական գործողության մեջ։

Որպես «կողմ» ձայն։

Որպես լեգիտիմություն։

Որպես հիմնավորում՝ ասելու՝ «ժողովուրդն է որոշել»։Եվ այդ «ժողովուրդի» մեջ դուք եք լինելու։

Ձեր քվեն։

Ձեր անունը։

Ձեր պատասխանատվությունը։

Եթե դուք չեք ընդունում եկեղեցու նկատմամբ այս քաղաքականությունը, բայց միևնույն է տալիս եք ձեր ձայնը ՔՊ-ին, ապա դուք պարզապես ընտրող չեք։ Դուք դառնում եք այդ որոշման համահեղինակը։

Դուք ձեր քվեով բացում եք այն դուռը, որը ձեր իսկ համոզմամբ չպետք է բացվի։ Դուք ձեր ձեռքով լեգիտիմացնում եք այն, ինչ ներսում մերժում եք։ Սա արդեն սխալ ընտրություն չէ։ Սա գիտակցված հակասություն է և ամենակոպիտ ձևով՝

ինքնախաբեություն։

Մինչև հիմա կարելի էր արդարանալ։ Ասել՝ «այլընտրանք չկա»,«մյուսներն ավելի վատն են», «հիմա ժամանակը չէ»։

Բայց երբ խոսքը գնում է ինստիտուցիոնալ կարմիր գծի խախտման մասին, այդ բոլոր արդարացումները դադարում են աշխատել։

Որովհետև սա արդեն քաղաքական նախընտրություն չէ։ Սա Ձեզ պարտադրված բարոյաքաղաքական ընտրություն է։

Կամ դուք ընդունում եք այդ քաղաքականությունը՝ և այդ դեպքում ձեր ձայնը տրամաբանական է։ Կամ դուք չեք ընդունում այն՝ և այդ դեպքում ձեր ձայնը դառնում է ձեր արժեքների դեմ քվեարկություն։ Միջանկյալ դիրք այլևս չկա։

Ու հիմա ամենակարևոր հարցը սա է պատրա՞ստ եք ձեր ձայնը դարձնել եկեղեցու դեմ «կողմ» ձայն։ Եթե ոչ՝ մի տվեք այդ ձայնը։Որովհետև այս անգամ ձեր քվեն պարզապես իշխանություն ձևավորելու մասին չէ։

Այս անգամ ձեր քվեն օգտագործվելու է՝ եկեղեցու դեմ քաղաքական որոշումը «ժողովրդի կամք» ներկայացնելու համար։

Եվ այդ պահին այլևս ոչ մի արդարացում չի աշխատելու։ Սա ձեր ընտրությունն է։

Բայց այս ընտրության մեջ դուք ընտրում եք ոչ թե իշխանություն։ Դուք ընտրում եք՝ ձեր սկզբունքների կողմն եք, թե դրանց դեմ եք գնում:

P.S. Այսպես անհիշատակ ու անփառունակ կավարտվեր Քրիստոսի ու քրիստոնեության պատմությունը, եթե մահը հաղթեր կյանքին, և եթե կնքված մնար գերեզմանի քարը։ Կավարտվեր, եթե չհնչեր խավարը ճեղքող հրեշտակաձայն ավետիսը «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»:

Վլադիմիր Մարտիրոսյան, քաղաքագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանի անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է, իսկ Ադրբեջանի ամենամեծ երաշխավորը`ՀՀ-ն. Ալեն Սիմոնյան

Հաջորդ գրառումը

Հայաստանի տնտեսության կառուցվածքային ցնցում, որի հեղինակը Քպ-ն է և նրա հակաժողովրդական խմբակը. Հրայր Կամենդատյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր

04/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դոկտոր Արշավիր Գյունջյանի նամակը՝ ուղղված Կանադայի վարչապետ պարոն Մարկ Քարնիին՝ Նորին Վսեմության Հայաստան կատարած այցի կապակցությամբ

04/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանի, հետևաբար նաև Հայաստանի «բարեկամ» Զելենսկին Երևանում է

03/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արցախի ԱԺ-ը Եվրոպական երկրների առաջնորդներից պահանջում է հասցեական գնահատական տալ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանը

03/05/2026
Հաջորդ գրառումը

Հայաստանի տնտեսության կառուցվածքային ցնցում, որի հեղինակը Քպ-ն է և նրա հակաժողովրդական խմբակը. Հրայր Կամենդատյան

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Ամոթ Հայաստանին այս վարքագծի համար՝ կապված Բաքվում պահվող պատանդների հետ․ Ռոբերտ Ամստերդամ

03/05/2026

«Ամոթ Հայաստանին այս վարքագծի համար՝ կապված Բաքվում պահվող պատանդների հետ։ Ինչո՞ւ բոլորդ չեք կրում այդ խեղճ անհատների նկարները, եւ պարոն...

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

ԵՄ-Հայաստան համատեղ հայտարարության տեքստը (բացառիկ). «Հրապարակ»

03/05/2026

Մենք տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի շրջանակներում կազմակերպվող Հայաստան–ԵՄ գագաթաժողովը ավարտվելու է մասնակիցների համատեղ հայտարարությամբ։ Միջոցառումը փորձում են այդ կերպ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շատ ավելի ինձ մտահոգում են հետընտրական շրջանի իրադարձությունները, որոնք կարող են ճակատագրական լինել մեր երկրի համար. Տեր-Պետրոսյան

02/05/2026

Ինձ ամենևին չի հետաքրքրում բանավեճ կոչվող այդ բեմադրությունը: Շատ ավելի ինձ մտահոգում են հետընտրական շրջանի իրադարձությունները, որոնք կարող են ճակատագրական...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Զելենսկին գալիս է Երևան․ Փաշինյանի PR-ը՝ վտանգի տակ. Սուրենյանց

02/05/2026

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Երևան է ժամանելու նաև Վլադիմիր Զելենսկին: Այս այցը նախապես դիտարկվում էր որպես միջոցառման գլխավոր ինտրիգներից...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական