Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է. «Ադրբեջանն ավելի արագ օգտվեց Հայաստանի ներընդդիմադիր «մեգակարևոր» տարրանջատվենք, չմիավորվենք, չսիներգվենք, խորացնենք հակասությունները «մեգախելացի» գործընթացից: Փաստացի ասելով՝ չգիտեմ դուք էդտեղ ինչ եք ուզում ճշտել ու ապացուցել միմյանց, բայց մեր և Փաշինյանի պատկերացումները այնքան սիներգված և չտարանջատված են, որ ձեր բանավեճի լուծումը հանձնվելն է Ադրբեջանին որպես «ռшզմական հանցագործությունների մեջ մեղադրվողներ, ովքեր «թաքնվում» են ՀՀ-ում:
Կա՞ մեկը, ով կասկածում է, որ սա ոչ թե բխում է Փաշինյանի շահերից, այլ հորձում է նրա շահերից: Կա՞ մեկը, ով կասկածում է, որ «Խաղաղություն» կոչվողի ձախողման մեջ Փաշինյանը մեղավոր է նշանակելու նախագահներին և օգտվելով Ադրբեջանի նոր պահանջից դա ամբողջությամբ դարձնի ներհայաստանյան դիսկուրսի մի մեծ մաս և իր ընտրազանգվածին սնի հակառեյտինգով և մեղավորությունների նոր չափաբաժնով:
Քաղաքականությունը այն բացառիկ երևույթներից է, որի գերակայությունն ու միտվածությունը բացառապես արդյունքն է և ոչ պրոցեսը, այլ արդյունքը ամեն գնով: Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահները վերջին յոթ տարիներին իրենց քաղաքական վարքաբանությամբ դիքավորվել էին, որպես պետական գործիչներ: Վերջին տաս օրերին նրանք պետական գործիչներից նահանջ են ապրել դեպի քաղաքական գործիչներ: Եթե այդ նահանջը միտումնավոր է ապա կրկին հասարակությանը նրանք պարտավոր են ոչ թե զբաղեցնել քաղաքական պրոցեսով, այլ ցույց տան ԱՐԴՅՈւՆՔԻ միտվածությունը:
Այսօր տեղի ունեցողի արդյունքը ի՞նչն է լինելու: Ո՞վ է շահում այս «ներընդդիմադիր բախում» պրոցեսից և ում հաշվին է գրանցվելու արդյունքը: Նույնիսկ «բյուրեղացման» առաքելությունը որևէ պարագայում չի գրանցելու ցանկալի արդյունք, որովհետև չի հաջողվելու նախագահներից որևէ մեկին գրանցել իշխանության բալանսում որպես ակտիվ կամ հակառակը՝ նախագահներից որևէ մեկի բալանսում այս իշխանությանը գրանցել որպես ակտիվ:
Մինչ այժմ քաղաքականություն սպառող և այս իշխանություններին մերժող պրոտեստանտ և ընդդիմադիր ուժերին լոյալ կամ նույնիսկ բացասաբար վերաբերվող որևէ մարդ չեմ տեսել , ով չասի, որ երկու նախկին նախագահների բախումից շահում է Փաշինյանը: Կրկնում եմ այս բախումը «հետաքրքիր» է բացառապես այս բախման էպիկենտրոնում գտվողներին և հասարակության մաքսիմում 10%-ին:
Իշխանական 10%-ը խորը շահագրգռված է նրանց փոխադարձ հրաձգության խորացմամբ հետևաբար նաև երկուսի թուլացմամբ: Հասարակության 80%-ը, որը քաղաքական արդյունքի և ոչ պրոցեսի սպառող է մնացել է առանց քաղաքական առաջարկի, մերժում և որևէ հույս չի կապում իշխանության հետ, մերժում և սխալ է համարում այս իշխանությանը ընդդիմադիր հիմնական ակտորների բախումը համարելով, որ այդ բախման մեջ՝ ինքը 80%-ը շահառու չէ, այլ շահառու է նա՝ ում նույն այդ 80%-ը մերժում և ատում է:
Արդյունքում կա մեծագույն ռիսկ, որ շրջանը փակվում է հետևյալ կերպ՝ նախկինների բախումը որպես պրոցես ունենում է մեկ արդյունք՝ այս իշխանության միտումնավոր/ոչ միտումնավոր շարունակականության և ավերիչ առաքելության հավանականության կտրուկ աճ:
P.S. Կրկին երկրորդ և երրորդ նախագահների միակ ճիշտ վարքաբանությունը այս իրավիճակում քաղաքական գործչի վարքաբանությունից վերադարձն է դեպի պետական և ազգային գործիչների վարքաբանություն»: