Երեկ գիշերը, հիմք ընդունելով ակնհայտ կեղծ «օպերատիվ տվյալները» իբր թե զենք ունենալու մասին, մի խումբ ոստիկաններ ձերբակալել են Սրբազան Պայքարի համակիր անձին, դիմադրության բացակայության պայմաններում նրա նկատմամբ կիրառել բռնություն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը:
Նա նաև նշել է. «Հրապարակվել է նաև տեղեկություն, որ նույն ժամանակ ևս մի քանի անձ նույն եղանակով ձերբակալվել են»
Փաստաբանը հավելել է, որ ևս մեկ անձ ձերբակալվել էր մեկ շաբաթ առաջ, ու թեև ժամեր անց ազատ էր արձակվել, սակայն իր մեքենան կարողացել էր հետ ստանալ միայն օրեր անց։
Ըստ Խուդոյանի՝ կեղծված օպերատիվ տվյալների հիման վրա տարբեր քննչական բաժիններում դեռևս մայիսից պահվում են տասնյակ քաղաքացիների տրանսպորտային միջոցներ։
«Առաջիկա օրերին՝ գործընկերների հետ քննարկումից հետո, ԶԼՄ-ներին կներկայացնեմ այս գործընթացների մանրամասն տվյալները, ինչպես նաև այն քայլերը, որոնք նախաձեռնվելու են լիազորությունները չարաշահող պաշտոնատար անձանց նկատմամբ»,-նշել է նա։