Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ձեռքերս, ոտքերս էլ կանդալեցին, լայն սկոչով բերանս կապեցին, քացիներով սկսեցին հարվածել, հետո մի ոստիկան ասեց՝ «Մեռավ, մնաց վրեքներս, չխփեք». տուժող անձ

12/05/2025
- Իրավունք, ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ոստիկանությունում բռնության ենթարկված քաղաքացի Սերգեյ Աբրահամյանն այսօր մանրամասներ ներկայացրեց իր հետ կատարված դեպքից։

Նա պատմեց, որ համապատասխան ծանուցում ստանալուց հետո ներկայացել է ոստիկանություն, որտեղ, սակայն, հերթապահ ոստիկանը տեղեկացրել է, որ իրեն չեն ընդունելու։

«Ես անմիջապես զանգեցի ՄԻՊ։ Դրանից հետո գնացել եմ տուն։ Հաջորդ օրը՝ ժամը 10։30-ի սահմաններում, կինս արթնացրեց ինձ, հեռախոսը տվեց, ասաց, որ ոստիկանությունից են զանգում։ Խոսեցի, վեր կացա, ոստիկաններին ներս հրավիրեցի։ Այդ ընթացքում ոստիկաններից մեկն անընդհատ դուրս էր գալիս, խոսում հեռախոսով, նորից ներս գալիս։

Սուրճը խմեցի, մոտեցա, ասեցի՝ խմեք, դուրս գանք։ Այդ ընթացքում մի խումբ ոստիկաններ ներս են մտել, ուժ կիրառել, պառկացրել գետնին, որ ձեռնաշղթա անցկացնեն։ Այդ ժամանակ բռնություն կիրառեցին, ձեռքերս կանդալեցին, տարան ոստիկանություն, ոտքերս էլ կանդալեցին, լայն սկոչով բերանս կապեցին և քացիներով սկսեցին հարվածել։ Փսխեցի, պաշտոնավորներից մեկը նկատեց, որ խեղդվում եմ, քթիս միջնապատն էլ ջարդված է, չէի կարողանում քթով լիարժեք շնչեի, հրահանգեց, որ չհարվածեն։ Ասեց՝ «Մեռավ, մնաց վրեքներս, չխփեք»։

Սկոչը քանդեցին, գցեցին աղբամանի մեջ։ Մինչև երեկոյան ժամը 4-5-ը պահել են, հետո տարել քննչական բաժին։ Կնոջս ոստիկանության դիմաց ասեցի, որ զանգի ՄԻՊ, շտապօգնություն ուղարկեն, որ կանչը գրանցվի։ Բայց շտապօգնություն չի եկել, տարել են քննչական բաժին։ Ես գրառում կատարեցի, որ շտապօգնություն կանչեն, դուրս եկավ, եկավ, ասեց՝ գնա, ձեր տնից շտապօգնություն կկանչես։ Դուրս եկա, տաքսի նստեցի։ Նույնիսկ զուգարան էի ուզում գնալ, ձեռքերս կանդալած՝ ասել են այդպես գնա։

Հասել եմ տուն, կինս շտապօգնություն է կանչել, եկել են, սրսկել։ Կնոջս թելադրել եմ, ամբողջությամբ գրել է տեղի ունեցածը»,- պատմեց ոստիկանությունում խոշտանգված անձը։

Բռնության ենթարկված Սերգեյ Աբրահամյանի փաստաբան Արա Ղարագյոզյանն իր հերթին շեշտեց՝ սա անպատժելիության հերթական դեպքն է։

«Որևէ հիմք չի եղել տուժողի նկատմամբ բռնություն կիրառելու։ Այդ ո՞նց ոստիկանությունում պարզեցին, որ տուժողը խոչընդոտել է, ոստիկաններն էլ համաչափ ուժ են կիրառել, այն դեպքում, որ ո՛չ տուժողին են լսել, ո՛չ ոստիկաններն են հարցաքննվել։ Իսկ ոստիկանությունը նման հայտարարություն է տարածել։ Փորձում են տպավորություն ստեղծել, որ ոստիկանությունը օրենքի սահմաններում է գործել, իսկ քաղաքացին չի ենթարկվել ոստիկանության օրինական պահանջին։ Ի՞նչ օրինական պահանջի մասին է խոսքը։ Եթե տուժողն անգամ չի ուզել, որ իրեն ձեռնաշղթաներ  հագցնեն, ոստիկանները կարող էին  զսպող միջոցներ իրականացնել, ոչ թե բռնություն կիրառել։ Ո՞նց կարող է ոստիկանությունն իրեն այդ ձևով պահել, այն դեպքում, երբ կինը նկարահանում էր։ Պատկերացրեք՝ ոստիկանության բաժնում, երբ նկարահաող չի եղել, տուժողն անպաշտպան է եղել, ինչ բռնություններ են կիրառվել։ Եվ մինչև օրս ընդամենը քրեական վարույթ է նախաձեռնվել խոշտանգման մեղադրանքով, սակայն մինչ օրս որևէ ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել»,- ասաց փաստաբանը։

Հիշեցնենք, որ  փաստաբան Արա Ղարագյոզյանն օրեր առաջ ահազանգել էր ոստիկանական խոշտանգումների հերթական դեպքի մասին՝ հրապարակելով տեսանյութ և լուսանկարներ, որոնք փաստում են ոստիկանների՝ քաղաքացու նկատմամբ կիրառված բռնությունը։ 

Քաղաքացի Սերգեյ Աբրահամյանը ապրիլի 28-ին որպես վկա ներկայացել է Արմավիրի քննչական բաժին, սակայն նրան չեն ընդունել։ Ըստ Աբրահամյանի՝ հաջորդ օրը մի խումբ ոստիկաններ գնացել են նրա բնակարան։ Քաղաքացին նրանց հետ պատրաստվել է ներկայանալ բաժին, սակայն բնակարան են ներխուժել այլ ոստիկաններ ու Աբրահամյանին բռնության ենթարկել կնոջ աչքի առաջ։ Հետո տարել են ոստիկանության բաժին, որտեղ դաժան ծեծի են ենթարկել։ 

Դեպքի առնչությամբ ապրիլի 29-ին քրեական վարույթ է նախաձեռնվել։

ՀՀ ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը դեպքի առնչությամբ հայտարարություն է տարածել՝ պնդելով, որ անձը դրսևորել է ոչ պատշաճ վարք՝ չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ինչպե՞ս է լինում, որ Աննա Հակոբյանի հիմնադրամը և Հ1-ի ամերիկյան մասնաճյուղը գրանցված են նույն հասցեում. Ռոբերտ Մարգարյան

Հաջորդ գրառումը

Իրենց համար շատ վատ լուր ունեմ. իրենց մերժելուց,  վախենամ, թավիշով չմերժեն. Նինա Կարապետյանց

Համանման Հոդվածներ

Նորություններ

Լիբանանում Ռուսաստանի դեսպանն հանդիպել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ի հետ

12/05/2025
Նորություններ

Թուրքիայի բարեկամների պաշտպանությունը ՀՀ դե-ֆակտո թուրքական ռեժիմի կողմից. Էդգար Էլբակյան

12/05/2025
Միջազգային

Հռոմի Պապի առաջին արտագնա այցը լինելու է Թուրքիա

12/05/2025
Միջազգային

Չտրվել ֆանատիզմին և ատելությանը. Հռոմի պապի կոչը՝ լրագրողներին

12/05/2025
Հաջորդ գրառումը

Իրենց համար շատ վատ լուր ունեմ. իրենց մերժելուց,  վախենամ, թավիշով չմերժեն. Նինա Կարապետյանց

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Լիբանանում Ռուսաստանի դեսպանն հանդիպել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ի հետ

12/05/2025

Լիբանանում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Ռուտակովն այցելել է Անթիլիաս և հանդիպել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ի հետ։ Այս մասին ասված...

ԿարդալDetails

Թուրքիայի բարեկամների պաշտպանությունը ՀՀ դե-ֆակտո թուրքական ռեժիմի կողմից. Էդգար Էլբակյան

12/05/2025

Հռոմի Պապի առաջին արտագնա այցը լինելու է Թուրքիա

12/05/2025

Չտրվել ֆանատիզմին և ատելությանը. Հռոմի պապի կոչը՝ լրագրողներին

12/05/2025

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու բաժին ընկնող պետական պարտքը 4400 ԱՄՆ դոլար է. Վահե Դավթյան

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական