Այսօր հրդեհ է բռնկվել Բաղդադում Իրաքի առողջապահության նախարարության շենքում: Այս մասին հայտնել է իրաքյան Al Sumaria հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի համաձայն, հրդեհը բռնկվել է չորրորդ հարկում: Բաժնի բոլոր աշխատակիցները շենքից տարհանվել են: Հրշեջ-փրկարարները սկսել են մարել կրակը: Դեպքի պատճառները պարզվում են: Տուժածների մասին տեղեկատվություն դեռևս չի հաղորդվում: