Այս լուսանկարն այսօր «հալեցրել է» բազում սրտեր, շատերին ստիպել ժպտալ ու հուզվել։ Փոքրիկն իր տատիկի հետ եկել է անհնազանդության ցույցի, լուսանկարիչը պատահաբար արձանագրել է այս պատկերը։ Տատիկը պատմել է, որ ոստիկանները խաղացել են իր թոռնիկի հետ, նրանցից մեկն ասել է. «Բալես, եթե ասեն, որ ոստիկանները վատն են, չհավատաս, մենք լավն ենք»։





