Կիրակի, 26 Հուլիս, 2026

Հրանտ Մարգարյանի որդին մահացել է

Հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Հրանտ Մարգարյանի որդին՝ Մխիթար Մարգարյանը այսօր առավոտյան հիվանդանոցում մահացել է:

Դեպքը տեղի է ունեցել Արաբկիրում՝ Երիցյանների սուպերմարկետի հետնամասում: Նա ինքնասպանության փորձ է կատարել՝ կրակելով ինքն իրեն, այս մասին հայտնում է ՆԳՆ։

Հիվանդանոց տեղափոխված Մարգարյանի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր: Առաջին համալսարանական հիվանդանոցի բժիշկները պայքարել են երիտասարդի կյանքի համար բայց վիրահատությունն անգամ չի փրկել Մարգարյանի կյանքը։ Նա 41 տարեկան էր։

Ըստ Գագիկ Շամշյանի զենքը, որով նա ինքնասպանության փորձ է արել, եղել է իր անվամբ՝ Արցախի նախագահներից մեկի կողմից որպես պարգև տրամադրված։