Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Հրահանգել եմ ԱԺ բոլոր ավտոմեքենաների ապակիները մգացնող թաղանթները հեռացնել. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրահանգել է հեռացնել ԱԺ բոլոր մեքենաների ապակիները մգեցնող թաղանթները. հայտնել է իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում։

«Հարգելի քաղաքացիներ, Ազգային ժողովի աշխատակազմին հրահանգել եմ կատարել ՀՀ ոստիկանության պահանջը՝ հեռացնելու ԱԺ ավտոտրանսպորտային բոլոր միջոցների ապակիները մգացնող թաղանթները, այդ թվում՝ ինձ սպասարկող ավտոմեքենաներինը», – գրել է նա: