«ՌԻԱ Նովոստի»-ն հաղորդում է, որ հրադադարի ռեժիմը պահպանվում է Ղարաբաղում շփման գծի ողջ երկայնքով: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ՊՆ խոսնակ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
«Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով»,- ասել է Կոնաշենկովը:
Նա նաեւ հավելել է, որ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ռուս խաղաղապահների օժանդակությամբ, Շուշիի շրջանում սկսվել է զոհվածների դիերի փոխանակման գործընթացը: