Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հռոմի ամենաթանկ հյուրանոցում մեկ գիշերվա համար Փաշինյանները վճարել են 787.000 դրամ

04/01/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել  Հռոմում իր և կնոջ հյուրանոցային համարից՝ նշելով, թե իբր Վատիկան այցի ընթացքում իրենց կենցության ծախսերի մասին աղմուկ է բարձրացել և իրենք Վատիկանում կեցության համար պետբյուջեից ծախսել են 787,000 դրամ։

Panorama.am-ը գրում է, որ այս մի գրառման մեջ Փաշինյանը մի շարք մանիպուլյացիաներ է արել՝ հիմնավորելով, որ նպատակաուղղված կերպով շուրջ մեկ ամիս է՝ թաքցնում են, թե որքան գումար է ծախսվել պետբյուջեից և «Իմ քայլը» հիմնադրամից» Աննա Հակոբյանի՝ Իտալիա կատարած այցի համար։

Նիկոլ Փաշինյանը նախ խոսում է միայն Վատիկանում և միայն կեցության վրա ծախսված գումարի մասին։ Panorama.am-ը պարզել է, որ Փաշինյանները բնակվել են Հռոմի ամենաթանկարժեք, 5 աստղանի հյուրանոցներից մեկում՝ Hotel de Russie-ում, որտեղ ընդամենը մեկ գիշերվա համար են վճարել Նիկոլ Փաշինյանի մատնանշած 787,000 դրամ։

Թողնում ենք Hotel de Russie Luxury 5 Star հյուրանոցի հղումը, որի միջոցով ընթերցողը կարող է գտնել և Փաշինյանի տեսանկարահանած սենյակը, և արժեքը, որը սկսվում է 1500 եվրոյից։

Իսկ իրականությունն այն է, որ շուրջ մեկ ամիս  Հայաստանի կառավարությունը հրաժարվում է տրամադրել, թե որքան գումար է ծախսվել պետբյուջեից Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանի Իտալիա այցի համար, որտեղ նա գտնվել է Ուկրաինայի նախագահի տիկնոջ հրավերով և մասնակցել է Ուկրաինայի պատերազմի հազար օրվան նվիրված միջոցառումներին։

Հայաստանի կառավարությունից Panorama.am-ին նախ ուղղորդել են «Իմ քայլը» հիմանդրամ, այնուհետ նշված հիմնադրամից ստացանք գռեհիկ պատասխան, որում հորդորում էին լրագրողին մասնակցել Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձև է արշավին»՝  դասեր տալով լրատվամիջոցի ներկայացուցչին ու խոչընդոտելով տեղեկատվություն ստանալու իրավունքը։

Մի կողմ թողնենք հարցի բարոյական կողմը, որ  պատերազմի ու տեղահանութան հետևանքով անտուն մնացած արցախցի երեխաներին գեթ մեկ անգամ չայցելած Աննա Հակոբյանը մեծ հոգատարությամբ այցելել էր Հռոմ՝ տեսակցելու ուկրաինացի երեխաներին, բայց հայ հասարակությունն իրավունք ունի իմանալ, թե որքան գումար է ծախսվել իր հարկերից այդ այցի համար։

Հիշեցնենք, որ շուրջ մեկ ամիս  Հայաստանի կառավարությունը հրաժարվում է տրամադրել, թե որքան գումար է ծախսվել պեբյուջեից Հայաստանի վարչապետի Աննա Հակոբյանի Իտալիա այցի համար, որտեղ նա գտնվել է Ուկրաինայի նախագահի տիկնոջ հրավերով և մասնակցել է Ուկրաինայի պատերազմի հազար օրվան նվիրված միջոցառումներին։

Հայաստանի կառավարությունից Panorama.am-ի հարցմանն ի պատասխան նախ ուղղորդեցին «Իմ քայլը» հիմանդրամ, այնուհետ նշված հիմնադրամից լրատվամիջոցը ստացել էր գռեհիկ պատասխան, որում հորդորում էին լրագրողին մասնակցել Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձև է արշավին»՝  դասեր տալով լրատվամիջոցի ներկայացուցչին ու խոչընդոտելով տեղեկատվություն ստանալու իրավունքը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Չեխական կայքերից մեկը Հայաստանը ներառել է 2025-ի ամենահետաքրքիր հանգստի ուղղությունների ցանկում

Հաջորդ գրառումը

«Օսմանյան օկուպացիայի շրջան» եզրույթը փոխարինվել է «օսմանյան կառավարման շրջան»-ով

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Այսօր ժամանակը չէ, որ Կեսարը վերցնի այն, ինչը իրենը չէ. մի՛ թողեք, որ Աշխարհը դատի Եկեղեցին. կարգալույծ քահանա

02/12/2025
Նորություններ

Իշխանությունները թաքցնում են Քի Վեսթի փաստաթուղթը, քանի որ վախենալու բան ունեն. Միկոյան

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ստորագրությամբ հաստատվել է՝ Տավուշի թեմը հավատարիմ էՄայր Աթոռին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե հրապարակված փաստաթուղթն ընդունվեր, մենք կունենայինք խաղաղություն, ապաշրջափակում, դե-ֆակտո անկախ Արցախ. Լևոն Զուրաբյան

02/12/2025
Հաջորդ գրառումը

«Օսմանյան օկուպացիայի շրջան» եզրույթը փոխարինվել է «օսմանյան կառավարման շրջան»-ով

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական