Armtimes.com կայքը տեղեկացնում է, որ հունվարի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կպատասխանի ԶԼՄ-ների հարցերին:
Ի տարբերություն նախորդ ասուլիսների, որոնք տեղի էին ունենում առցանց ձևաչափով, այսինքն՝ ԶԼՄ-ները և հասարակական կազմակերպությունները գրավոր տարբերակով էին ուղարկում հարցերը, այս անգամ ասուլիսը նախատեսված է լրագրողների հարցերին առերես պատասխանելով:
Կայքի տեղեկություններով՝ շուրջ 40-50 լրատվամիջոց հնարավորություն կունենա հարց հղել։