Հունվարի 10-ին համաժողովրդական աղոթք՝ գերեվարվածների ու անհետ կորածների տունդարձի համար
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հունվարի 10-ին հայ ժողովրդին հրավիրում է աղոթքի՝ արցախյան գոյապայքարի հետեւանքով գերեվարվածների, անհայտ կորածների եւ նրանց տունդարձի համար։
«Արցախյան գոյապայքարի հետեւանքով գերեվարվածների, անհայտ կորածների եւ նրանց տունդարձի համար բոլոր եկեղեցիներում Սուրբ Պատարագի ավարտին կկատարվի մասնավոր աղոթք»,- նշվում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրությունում։