Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Հունաստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Հունաստանում տեղի ժամանակով ժամը 11..38-ին գրանցվել է 4,5 մագնիտուդով երկրաշարժ։

Էպիկենտրոնը գտնվել է Էվբեա կղզում։

Ցնցումներն զգացվել են Աթենքում եւ մերձակա բնակավայրերում։

Ինչպես տեղեկացրել է «Greek City Times»-ը, տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Նշվել է, որ երկրաշարժը զգացվել է Աթենքում եւ ավելի հեռու ընկած շրջաններում։