«Politico» պարբերականի տեղեկություններով՝ Հունաստանը դրական է արձագանքել Հունգարիայի բացասական դիրքորոշմանը՝ կապված Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հետ։
Նշենք, որ Եվրոպան ու ԱՄՆ-ն ընդդեմ Ռուսաստանի պատժամիջոցների 11-րդ փաթեթն են կազմում։
Պարբերականին եվրոպական աղբյուրները տեղեկացրել են, որ պատժամիջոցները նաեւ հունական որոշ ընկերությունների են վերաբերելու։ «Պատժամիջոցների փոխարեն՝ Աթենքն առաջարկել է հարցը նորից ու լավ ուսումնասիրել»,- գրում է «Politico»-ն։
Պատժամիջոցների նոր փաթեթում, ըստ երույթին, այն ընկերություններն են լինելու, որոնք Ռուսաստանին օգնում են շրջանցել սանկցիաները։ Այդ իսկ պատճառով՝ Ուկրաինան Եվրոպային «պատերազմը հովանավորող» «միջնորդ» ընկերությունների ցուցակ է ներկայացրել։ Ս․Վ․