Հունաստանը դիմել է ՄԱԿ-ին՝ կապված Միջերկրական ծովում Թուրքիայի գործողությունների հետ: Նա դրանք անվանել է սպառնալիք տարածաշրջանի անվտանգության համար:
ՏԱՍՍ-ի տվյալներով՝ իր երկէջանոց ուղերձում ՄԱԿ-ում Հունաստանի մշտական ներկայացուցիչ Մարիա Թեոֆիլին, մասնավորապես, ապօրինի է անվանել Oruc Reis թուրքական հետազոտական նավի ներկայությունը երկրի ծովային ծանծաղուտի շրջանում: Նա հավելել է, որ Անկարայի գործողությունները անպատասխան չեն մնա, քանի որ իրենցից սպառնալիք են ներկայացնում ամբողջ տարածաշրջանի համար: