Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հովհաննես Հովհաննիսյանը` Վալերի Բրյուսովի գնահատմամբ

22/09/2021
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վալերի Բրյուսովը բարձր է գնահատել Հովհաննես Հովհաննիսյանի բանաստեղծական տաղանդը`այն համարելով ժողովրդական երգին շատ մոտ.            « …բանաստեղծը մշակել է մի քանի հնագույն երգեր ու ավանդություններ (օր.Վահագնի ծնունդը, Արտաշես թագավորի առասպելը), օգտվել է ժողովրդական քնարերգության  մոտիվներից  ու կերպերից, և Հովհաննիսյանի մի քանի բանաստեղծությունները վերադարձել են ժողովրդին` երգվում են որպես իսկական ժողովրդական երգեր ու կորցրել են հեղինակի անունը (օր. «Արազն էկավ լափին տալով…»): Սա, իհարկե, գերագույն պարգևներից մեկն է, որ կարող է երազել պոետը:           Այս իմաստով Հովհաննիսյանը ճշմարտապես ազգային բանաստեղծ է…Ժողովրդական պոեզիայի հետ նույնպիսի մոտիկություն ենք գտնում Թումանյանի և Իսահակյանի ստեղծագործության մեջ»:
          Նրանց բարեկամության և ազնիվ մտերմության մասին է վկայում Բրյուսովի նամակը, որ հասցեագրվել է Հովհաննիսյանին  1916 թվականին Մոսկվայից.

          «Թանկագին Հովհաննիսյան.
          Ամաչում, շա՜տ եմ ամաչում, որ մինչև այժմ չեմ գրել Ձեզ: Ճիշտ է, ես հիվանդ եմ եղել գրեթե այդ բոլոր ամիսներին, բայց դա բնավ էլ արդարացում չէ:           Առավելապես, «իմ մեղքը մեղմում է» այն, որ այդ ամբողջ ժամանակ ես զբաղված եմ եղել,  որքան միայն ներում էր առողջությունս, մեր ժողովածուի գործով:           Ամբողջ ժամանակ ես զբաղվել եմ միայն հայկական պոեզիայի հարցերով.  բանաստեղծություններ էի թարգմանում հայերենից, ուղղում էի հայերենից կատարված թարգմանությունները, գրում էի հայկական պոեզիայի մասին, կատարում էի Հայաստանի վերաբերյալ գրքի սրբագրությունը:
          Եվ այսպես հոգով միշտ Ձեզ հետ էի, շատ ու շատ անգամ կարդալով խորամուխ եմ եղել Ձեր պոեմների մեջ, շատ  անգամ եմ գրել Ձեր անունը, խորհել եմ Ձեր մասին  և Ձեր պոեզիայի մասին: Այս ամենը թերևս  համարժեք է մի նամակի, որը ես չեմ գրել… Այժմ վերհիշում եմ Բաքվում անցկացրած մեր օրերը որպես մի չքնաղ տեսիլ:
          Հաճախ չէ, որ նույնիսկ մեզ` պոետներիս, կյանքում երջանկություն է վիճակվում  լինել պոեզիային այնքան  նվիրված անձանց շրջանում, ինչպես այդ մեզ պատահեց  կրակապաշտների քաղաքում: Եվ էլ ավելի քիչ է երջանկություն վիճակվում հանդիպելու իսկական պոետի, ինչպես ես երջանկություն ունեցա  հանդիպելու Ձեզ: Գիտեմ, որ այն օրերին ես երջանկություն ունեցա տեսնելու Ձեր լավագույն կերպարը, բայց չէ՞ որ դա հենց Դուք եք` իսկականը, և որպես այդպիսին էլ ես  Ձեզ հիշում եմ, պիտի հիշեմ և միշտ էլ պիտի ճանաչեմ:
           Թողնենք մեր առօրյա դեմքն ուրիշներին  և մեր շրջանում ` պոետների շրջանում, լինենք պոետներ. սքանչելի մի անուն, որը միշտ նույնն է նշանակում մեր ժամանակներում, նավթաշտարակների ու հիդրոպլանների դարում, ինչպես գազաններին ու ժայռերը դյութած Որպեոսի դարում: Ես միշտ հավատացել եմ Պուշկինի բանաստեղծություններին.
                        «Издревле сладостный цоюз
                         Поетов меж собой связет…»

«Երդվում եմ Օվիդիոսի ուրվականով», ինչպես ասում է Պուշկինը, ես ինձ այնքան մոտիկ եմ համարել Ձեզ, որ միանգամից, իհարկե, դրա «իրավունքն»  ունենալու, ինձ կապված եմ համարել Ձեզ հետ, ասես թե, վաղեմի բարեկամությամբ: Ահա թե ինչու սիրտ եմ անում գրելու Ձեզ այս  սակավաթիվ կցկտուր տողերը: Եվ, ահա թե ինչու, թերևս ես թույլ եմ տվել ինձ այսքան երկար ժամանակ չգրել  Ձեզ. բարեկամությունը կների այդ. բարեկամաբար կարելի է կատարել  այն, ինչ պաշտոնապես անթույլատրելի կլիներ: Եվ ես հուսով եմ, որ Դուք ինձ կպատասխանեք նույնպիսի բարեկամաբար ներողամտությամբ:
          Նամակագրության մեջ Դուք գիտեք, որ դժվարը սկսելն է:
          Իսկ եթե առաջին նամակն ուղարկված է, մնացածները ծնվում են ինքնին:
          Ուրեմն թույլ տվեք  ինձ հավատալ, որ այս տողերը սկիզբ կդնեն մեր փոխադարձ իսկական նամակագրության… Գրեցեք ինձ այն ամենը, ինչ այն րոպեներին , երբ գրելու եք, կցանկանաք ասել: Այդ խոսքերից ես ամենից ավելի ճիշտ կհասկանամ և’  այն, ինչ եղել է, և’ այն, ինչ լինելու է….

                                                                        Միշտ Ձեր
                                                                  Վալերի Բրյուսով

                                                                           Ապրիլ, 1916, Մոսկվա»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՀ-ում կունենանք 78 համայնք, որոնցից 71-ը կլինի միավորված.Վաչե Տերտերյան

Հաջորդ գրառումը

Ես լիահույս եմ, որ դժվար տարվանից հետո մենք կարող ենք ակնկալիք ունենալ հաղթահարելու համաշխարհային առողջապահական մարտահրավերները

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025
Նորություններ

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025
Նորություններ

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025
Հաջորդ գրառումը

Ես լիահույս եմ, որ դժվար տարվանից հետո մենք կարող ենք ակնկալիք ունենալ հաղթահարելու համաշխարհային առողջապահական մարտահրավերները

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական