Երկուշաբթի, Հունվարի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հնգժամյա գործողություն. ի՞նչ է պատմել Գեներալ Քեյնը

03/01/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Միջազգային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՄՆ գլխավոր զինվորականը պատմել է ռազմական օպերացիայի մանրամասները.

Հնգժամյա գործողություն՝ 150 ինքնաթիռների և անօդաչու սարքերի մասնակցությամբ.

ԱՄՆ գլխավոր զինվորականը պատմել է Մադուրոյի գերեվարման մանրամասները

​ԱՄՆ բարձրագույն զինվորական հրամանատարը՝ Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնը, մանրամասն պատմել է Նիկոլաս Մադուրոյի ձերբակալման գործողության մասին։

​👉 Նախագահ Թրամփի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ գեներալ Քեյնը հայտնել է, որ գործողության նախապատրաստումը՝ Մադուրոյի նկատմամբ հսկողությունը, հետախուզական տվյալների հավաքագրումը, մարզումները և զինվորականների փոխգործակցության մշակումը, տևել է մի քանի ամիս:

​👉 Ըստ Քեյնի՝ ամեն ինչ պատրաստ էր դեռևս դեկտեմբերին, սակայն այնուհետև գործողության մասնակիցները ստիպված էին մի քանի շաբաթ սպասել համապատասխան եղանակային պայմանների:

​👉 Վերջապես, հունվարի 3-ի գիշերը հաստատվեց անհրաժեշտ եղանակը: ԱՄՆ-ի Արևելյան ափի ժամանակով ժամը 22:46-ին նախագահ Թրամփը տվեց գործողությունը սկսելու հրամանը:

​👉 Գեներալ Քեյնի խոսքով՝ 20 ռազմաբազաներից միաժամանակ օդ է բարձրացել ավելի քան 150 ինքնաթիռ և անօդաչու սարք: Այնուհետև Կարիբյան ծովում գտնվող ավիակրից թռել են գրոհային խմբի ուղղաթիռները, որոնց կազմում եղել են նաև Արդարադատության նախարարության ներկայացուցիչներ (նրանք պետք է առձեռն ներկայացնեին Մադուրոյի մեղադրանքը):

​👉 Գեներալը նշել է, որ ուղղաթիռները թռչում էին ջրի մակերևույթից ընդամենը 30 մետր բարձրության վրա: Այդ ընթացքում ինքնաթիռներն ու դրոնները սկսել են հարվածներ հասցնել Վենեսուելայի ՀՕՊ (հակաօդային պաշտպանության) համակարգերին:

​👉 Կարակասի ժամանակով գիշերը 02:01-ին (որը մեկ ժամով առաջ է ԱՄՆ Արևելյան ափի ժամանակից) ուղղաթիռները հասել են Մադուրոյի նստավայր: Օդից նրանց շարունակում էին պաշտպանել ինքնաթիռներն ու անօդաչուները:

​👉 Ցամաքից կրակ են բացել ուղղաթիռների ուղղությամբ, վերջիններս պատասխանել են: Վենեսուելացիները հարվածել են ուղղաթիռներից մեկին, սակայն, ըստ գեներալ Քեյնի, այն շարքից դուրս չի եկել և բոլորի հետ միասին վերադարձել է առաջադրանքից:

​👉 Այնուհետև գրոհային խումբը գերեվարել է Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը՝ Սիլիային: Ուղղաթիռները օդ են բարձրացել և ԱՄՆ Արևելյան ափի ժամանակով ժամը 3:29-ին՝ գործողության մեկնարկից 4 ժամ 43 րոպե անց, վայրէջք կատարել «Իվոձիմա» ավիակրի վրա:

​Գեներալ Դեն Քեյնն իր պատմության սկզբում ընդգծել է, որ բաց կթողնի շատ մանրամասներ՝ նմանատիպ գործողությունների մեթոդներն ու մարտավարությունը չբացահայտելու համար:

​Գեներալը նաև մի քանի անգամ շեշտել է, որ նման գործողությունը, որտեղ համագործակցում են ավիացիան, ծովային ուժերը, տիեզերական ուժերը, ծովային հետևակը և զինված ուժերի այլ տեսակներ, հասանելի է բացառապես Միացյալ Նահանգների զինված ուժերին:

Արա Պողոսյան, քաղաքագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մադուրոն ուղևորվում է Նյու Յորք, իսկ Վաշինգտոնում կորոշեն, թե ով կկառավարի Վենեսուելան. Թրամփ

Հաջորդ գրառումը

Համոզված եմ, որ մենք այս տարին նույնպիսի բարձր տրամադրությամբ կշարունակենք. Փաշինյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Փաշինյանը Եկեղեցու «բարենորոգման» հայտարարություն է արել, որի տակ ստորագրել են ինքը, նաև իր կողմն անցած 10 եպիսկոպոսները

05/01/2026
Միջազգային

Մադուրոյին առևանգելիս ամերիկացի զինվորները սպանել են նրա անվտանգության աշխատակիցների մեծ մասին

05/01/2026
Միջազգային

Եթե Դելսի Ռոդրիգեսը ճիշտ չգործի, գուցե ավելի բարձր գին վճարի, քան Մադուրոն. Թրամփ

04/01/2026
Միջազգային

Դելսի Ռոդրիգեսը հրաժարվել է համագործակցել ԱՄՆ-ի հետ՝ հայտարարելով, որ Վենեսուելան գաղութ չի դառնա

04/01/2026
Հաջորդ գրառումը

Համոզված եմ, որ մենք այս տարին նույնպիսի բարձր տրամադրությամբ կշարունակենք. Փաշինյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական