Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչների հետ հանդիպմանն ասել է, որ հնարավոր է մինչև շաբաթվա վերջ պատերազմ լինի, եթե հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի հետ քննարկել սահմանազատման և սահմանագծման հարցերը։
«Կարելի է հիմա դահլիճից դուրս գալ ու ասել, որ որևէ սահմանազատման և սահմանագծման հարց չի լինելու, բայց դա, ըստ նրա, անհետևանք չի մնա։
Դա նշակում է շաբաթվա վերջ պատերազմ է սկսվելու։ Հետո ես գիտեմ` ինչ է լինելու պատերազմի վերջում։ Երևանում, որ մի տեղ իրար տենանք, դուք ասելու եք` մենք գյուղացի ժողովուրդ էինք, այդքան ինֆորմացիա չունեինք, բա դու այդքան տեղեկություն չունեի՞ր, բա դու ի՞նչ էիր անում»,– ասել է կառավարության գլուխը։
Նա ավելացրել է, որ այս ամենը չի նշանակում, թե Տավուշում այլևս ճանապարհներ չեն կառուցվելու, գյուղերն ամեն ինչով չեն ապահովվելու։
ՀՀ վարչապետը տեղեկացրեց, որ իշխանությունների խնդիրն այս պահին այնպիսի սահման ունենալն է, որ միջազգայնորեն, դե յուրե պարիսպ լինի ու այնտեղից ոչ մի կրակոց չհնչի։
«Եթե մենք ինչ–որ բան տալիս ենք, տալիս ենք պահանջելու համար ինքն էլ է 30 տարի եղել պահանջողի կարգավիճակում, քայլ առ քայլ ստացել է, մենք էլ քայլ առ քայլ պետք է ստանանք, բայց ստանալու համար պետք է պահանջենք այն, ինչ օրինականորեն մեզ է պատկանում»,– նշել է վարչապետը։
