Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել են

08/09/2021
- Նորություններ, Տարածաշրջանային
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թբիլիսիում այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի եւ Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցին հաջորդել է երկու երկրների կառավարական պատվիրակությունների՝ ընդլայնված կազմով հանդիպումը։ Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին քննարկել են հայ-վրացական բարեկամական հարաբերությունների օրակարգի լայն շրջանակ։

ՀՀ վարչապետը երախտագիտություն է հայտնել վրացական կողմին և Վրաստանի վարչապետին այն ջանքերի համար, որ Վրաստանը գործադրել է Ադրբեջանից 15 hայ ռազմագերիներին Հայաստան վերադարձնելու հարցում՝ ընդգծելով, որ դա նշանակալի նպաստ էր տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանը։

Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորել է Վրաստանի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, որը պետք է հիմնված լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած սկզբունքների վրա։ Վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությանը և հակահայկական հռետորաբանությանը, որը սպառնալիք է տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը։

Հայաստանի և Վրաստանի վարչապետները գոհունակությամբ արձանագրել են վերջին երեք տարում երկկողմ բարձրաստիճան պաշտոնական փոխայցերի էական ակտիվացումը, ինչը նոր թափ է հաղորդել հայ-վրացական համագործակցությանը։

Կողմերը մտքեր են փոխանակել երկու երկրներում ներքաղաքական իրավիճակի շուրջ։ Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի պատմության մեջ արդեն երկրորդ անգամ ընտրությունները միջազգային դիտորդների կողմից ճանաչվում են ամբողջովին թափանցիկ, ազատ և արդար, և դրանց արդյունքում հնարավոր եղավ հաղթահարել ներքաղաքական ճգնաժամը Հայաստանում։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարության ծրագրի առաջնահերթություններն են՝ օրենքի գերակայության ամրապնդումը, ներառյալ կոռուպցիայի դեմ պայքարը և հայ ժողովրդի, ինչպես նաև տարածաշրջանի համար խաղաղության և զարգացման դարաշրջան բացելը։

Զրուցակիցները քննարկել են տնտեսական կապերի հետագա զարգացման ուղիները։ Ընդգծվել է երկկողմ պատրաստակամությունը՝ առավել մեծացնելու արտաքին առևտրաշրջանառության ծավալը։ Այս առումով կարևորվել է Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը, որի հաջորդ նիստը նախատեսվում է անցկացնել Վրաստանում՝ այս տարեվերջին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ շարունակել ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև նոր նախաձեռնություններ մշակել տրանսպորտի, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում։

Կարևորվել է փոխգործակցության հնգակողմ՝ Հայաստան-Վրաստան-Բուլղարիա-Հունաստան-Իրան ձևաչափը և «Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին» համաձայնագրի նախագծի ուղղությամբ շարունակական աշխատանքը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Խոշտանգումներ, անմարդկային վերաբերմունք. ՀՀ ՄԻՊ-ի նոր զեկույցը՝ անգլերեն

Հաջորդ գրառումը

Հայտարարություն՝ հատուկ Թուրքիայի հետ մերձեցման և Ադրբեջանի հետ սահմանագծման և սահմանազատման գործընթացի մասին հայտարարություններից ուշադրություն շեղելու համար

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ուղիղ. ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ

21/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

«Ինձ գրելու և կարդալու հնարավորությո՜ւն տվեք, ինձ գիրք ու մատի՜տ տվեք…». Բակունցը՝ բանտում

21/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կարևորել են երկաթուղով Ղազախստանից Հայաստան ցորենի ներկրման փաստը և հույս հայտնել, որ այդ գործընթացը կլինի շարունակական

21/11/2025
Նորություններ

Իրանը Իսրայելի հետ պատերազմի օրերին իր դաշնակիցներից աջակցություն չի ստացել. նախագահ

21/11/2025
Հաջորդ գրառումը

Հայտարարություն՝ հատուկ Թուրքիայի հետ մերձեցման և Ադրբեջանի հետ սահմանագծման և սահմանազատման գործընթացի մասին հայտարարություններից ուշադրություն շեղելու համար

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական