Հինգշաբթի, Նոյեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ-ում Ազգային գվարդիա է ձևավորվելու

12/07/2022
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ներքին գործերի նախարարության ձևավորման օրենսդրական փաթեթի նախագծի համաձայն՝ Ոստիկանությունը հանդիսանալու է նախարարությանը ենթակա մարմին, որը բաղկացած է լինելու ոստիկանապետի ուղիղ ենթակայության տակ գործող հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներից և աջակցող ստորաբաժանումներից:

Այդ մասին «Ներքին գործերի նախարարության ստեղծումը, քաղաքացիական վերահսկողության կարևորությունը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը:

Նրա խոսքով՝ նախագծի ընդունումից հետո, երբ ամբողջանա ոստիկանության կառուցվածքը, նախատեսվում է իրականացնել այդ ստորաբաժանումների խնդիրների և գործառույթների, իրականացվող աշխատանքների ծավալի, անձնակազմի և թվի հարաբերակցության աուդիտ, որի արդյունքում կորոշվեն դրանց ենթակառուցվածքային ստորաբաժանումները և դրանց անձնակազմի քանակը, կվերացվի գործառույթների կրկնությունը, կբացառվի Ոստիկանությանը ոչ բնորոշ գործառույթների նախատեսումը՝ դրանց գործունեությունը համապատասխանեցնելով ժողովրդավարական պետություններին բնորոշ մասնագիտացված պրոֆեսիոնալ կառույցի չափորոշիչներին:

Արա Ֆիդանյանն ընդգծեց, որ ոստիկանական զորքերի վերակազմակերպումը ոստիկանության համար ևս առաջնահերթություն է համարվում:

«Մեկնարկած բարեփոխումներով նախատեսվում է ոստիկանության զորքերի և պետական պահպանության գլխավոր վարչության հենքի վրա ձևավորել Ազգային գվարդիա՝ որպես ոստիկանության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում, որի գործունեությունն այլևս չի կանոնակարգվի ռազմական և ԶՈՒ օրենսդրությամբ: Ըստ մեր պատկերացումների՝ նախատեսվում է որոշ մարզերում նույնպես ստեղծել Ազգային գվարդիայի ստորաբաժանումներ»,- ասաց նա:

Արա Ֆիդանյանը ծառայության գրավչության ապահովման և համակարգը կոռուպցիոն ռիսկերից զերծ պահելու առումով ընդգծեց ոստիկանության ծառայողների աշխատավարձերի բարձրացման և սոցիալական երաշխիքների ընդլայնումը:

«Պետք է փաստել, որ նոր ձևավորվող պարեկային ծառայության Երևանի և Լոռու, Շիրակի մարզերի ստորաբաժանումների ծառայողներն արդեն իսկ ստանում են բարձրացված չափերով աշխատավարձեր: Ամբողջ հանրապետությունում նախատեսում ենք աշխատանքներ իրականացնել պարեկային ծառայողներին և ոստիկանության մյուս ծառայողների աշխատավարձերի աստիճանական համահարթեցման ուղղությամբ: Հարցի հետ կապված՝ Ոստիկանության կողմից իրականացվել են ֆինանսական վերլուծություններ»,- նշեց Ֆիդանյանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եռամսյա հավաքներում մարդիկ ընդգրկվում են թիրախավորված. պահեստազորի գնդապետ Մխիթարյան

Հաջորդ գրառումը

Թուրքիան առաջարկում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նոր հանդիպում անցկացնել Անկարայում կամ Երեւանում

Համանման Հոդվածներ

Մշակութային

Զարկի, որ սիրտդ չպատռի. դո՞ւ չըսիր, թե շատ խնդալուց մարդու սիրտը կպատռի

12/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինքն Իջևանից «Բենթլիո՞վ» է եկել… նախագահ Քոչարյանն Արցախից Հայաստան է տեղափոխվել՝ որպես վարչապետ, իր ծառայողական մեքենայով

12/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանությունը պատրաստվում է ինձ կալանավորել կամ իմ դեմ հարուցել ծանր, շինծու քրեական գործ, որպեսզի ես լռեմ. Արթուր Չախոյան

12/11/2025
Նորություններ

Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան 12.11.2025

12/11/2025
Հաջորդ գրառումը

Թուրքիան առաջարկում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նոր հանդիպում անցկացնել Անկարայում կամ Երեւանում

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական