Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ-ն այլևս չունի ռեսուրս՝ Արցախի ժողովրդի անվտանգությունը և իրավունքները ապահովելու․ միջազգային ճնշումն է մնացել․ Էդուարդ Աղաջանյան

08/10/2022
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը Factor TV–ի հարցազրույցում լուրջ առաջընթաց է համարում Պրահայում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի համաձայնեցրած կետերը։ Տարածքային ամբողջականության ճանաչումը նա համարում է կարևորագույն համաձայնեցում՝ սկսված բանակցային գործընթացի համար։ «Ուզում եմ առանձնահատուկ նշել սրա կարևորությունը. առանց այս կարևոր և սկզբունքային կետի հնարավոր չէր լինի որևէ բովանդակային քննարկում ծավալել խաղաղության պայմանագրի շուրջ։ Սրանով սկիզբ է դրվում այս գործընթացին, ինչը լավ նորություն է»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը։

Ըստ էության, Հայաստանն ու Ադրբեջանը Պրահայում կայացած հանդիպմանը վերահաստատել են 1991 թվականին ԱՊՀ մտնելիս միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչումը՝ Ալմա-Աթայի հռչակագրով։ Մակրոնի և Շառլ Միշելի միջնորդությամբ կայացած հանդիպմանը Հայաստանը համաձայնվել է ԵՄ-ի քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով տեղակայելուն։ Ադրբեջանը համաձայնվել է համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերից՝ երկու ամիս ժամկետով։ Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով սահմանային հանձնաժողովներին աջակցելը։ Ըստ պարոն Աղաջանյանի՝ այսպիսի առաքելության կարիքն առաջացել է այն բանից հետո, երբ Ադրբեջանը հերթական անգամ սադրանքներ է կատարել ՀՀ սահմանների նկատմամբ և անհիմն մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին՝ էսկալացիայի մեջ․ «Սա թերևս լավագույն գործիքն է նմանատիպ իրավիճակները կանխելու և ապացուցելու, որ հայկական կողմը երբեք սադրիչ գործողությունների չի գնացել»,- ասաց ՀՀ իշխանական պատգամավորը։ Իսկ ինչո՞ւ կարճաժամկետ կլինի ԵՄ-ի առաքելությունը․ Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ կարիքի դեպքում հնարավոր կլինի ժամկետը երկարաձգել՝ ըստ իրավիճակի և այն գնահատականների, որ կձևավորի եվրոպական այս աշխատանքային խումբը։

Նրանց առաքելության մանդատի շրջանակներում է նախևառաջ ստեղծված սահմանային իրավիճակին ծանոթացումը, արձանագրելու, որ Ադրբեջանի զինված ուժերը խախտել են ՀՀ-ի սուվերեն տարածքը և մխրճվել դրա մեջ։ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը վերջին օրերին արձանագրեց, որ Ադրբեջանի զինուժը մտել է ՀՀ-ի սուվերեն տարածք․ «Աշխատանքային այս խումբը գալիս է դա գետնի վրա՝ գործնականում արձանագրելու և հնարավոր մեխանիզմների մասին քննարկումներ ունենալու ՀՀ իշխանությունների հետ՝ հետագա էսկալացիան բացառելու նպատակով։ Բնականաբար, արձանագրելով իրողությունները, որ Ադրբեջանի զինուժը ներխուժել է ՀՀ սուվերեն տարածք, դրան պետք է գործնական քայլեր հետևեն, ինչի արդյունքում նրանց զինուժը ելման դիրքեր պիտի վերադառնա։ Մեր ակնկալիքները նվազագույնն այսքանն են՝ տվյալ առաքելությունից և այս գործընթացներից»։

Հարց ուղղեցինք պարոն Աղաջանյանին՝ ենթադրենք Ադրբեջանն ու Հայաստանը ճանաչում են տարածքային ամբողջականությունը, ստորագրում են պայմանագիր, բայց ե՞րբ է Ադրբեջանը լքելու ՀՀ-ի սուվերեն տարածքները։

Սահմանազատման և սահմանագծման պրոցեսները կարող են տևել տասնամյակներ, այդ պրոցեսները սկսելուց առաջ Ադրբեջանը չի՞ պատրաստվում դուրս բերել զորքերը ՀՀ տարածքներից։ ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը ասում է, որ կա որոշակի ըմբռնում ՀՀ-ի և ԱՄՆ-ի մոտ, որ դեմարկացիային և դելիմիտացիային զուգընթաց պետք է ընթանա խաղաղության պայմանագրի մշակումը, ինչը և պետք է զուգորդվի Ադրբեջանի զինված ուժերի՝ ՀՀ տարածքից դուրս գալու պրոցեսի հետ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եթե Ալիևը կարծում է, որ Արցախի բնիկ հայ ժողովուրդը այլ բնակավայր ունի, քան Արցախը, ապա նա սխալվում է. Բեգլարյան

Հաջորդ գրառումը

Տարածքային ամբողջականության սկզբունքը չի կարող գերակա լինել ինքնորոշման իրավունքից. Դավիթ Բաբայան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
Նորություններ

Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է Սուրբ Պատարագի Հաղորդության խորհրդից․ փաստաբան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Տարածքային ամբողջականության սկզբունքը չի կարող գերակա լինել ինքնորոշման իրավունքից. Դավիթ Բաբայան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
Նորություններ

Սեյրան Օհանյանի աննախադեպ քայլը. Հակոբ Բադալյան

18/04/2026

Պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կարողացավ իրեն բնորոշ հմտությամբ շեղել հանրային ուշադրությունը խորհրդարանում կառավարության ծրագրի կատարման հաշվետվությունից, այդ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական