Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ ներխուժելու ռազմավարական հարթությունը․ որն է Ադրբեջանի գործողությունների տրամաբանությունը. Ռազմ.info

24/05/2021
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այս օրերին ադրբեջանական զինուժի ներխուժումը ՀՀ տարածք բազում պատճառներ ունի, սակայն անդրադառնանք այդ գործողության ռազմավարական հարթությանը։

Ադրբեջանի գործողությունները առանձին-առանձին դիտարկելով Սյունիքում Սև լճի, իսկ Գեղարքունիքում Կութ, Վերին Շորժա և մի քանի այլ տեղերում՝ կստանանք իրադարձությունների լոկալ, հատվածային, բայց ոչ ընդհանուր պատկերը։

Ավելին՝ կարծում ենք, որ անգամ բոլոր ուղղություններով Ադրբեջանի առաջխաղացումը որպես մեկ խոշոր գործողություն դիտարկելը ամբողջական պատկեր չի տալիս, եթե չենք դիտարկում այն 2020թ. նոյեմբերի 10-ից հետո Ադրբեջանի վարած քաղաքականության ընդհանուր կոնտեքստում։

Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանին հանձնվեցին ստորագրման պահին դեռ մեր վերահսկողության տակ եղած տարածքներ Քաշաթաղի շրջանի հարավային հատվածից, ընդ որում, ըստ Նիկոլ Փաշինյանի խոստովանության՝ «բանավոր ըմբռնմամբ», քանի որ հայտարարության մեջ այդ տարածքների հանձնման մասին խոսք չկար։

Այդ տարածքների կորստից հետո Ադրբեջանը վերահսկողության հաստատեց Հայաստան-Իրան միջպետական ավտոճանապարհի մի հատվածում, իսկ ադրբեջանական զինուժը հայտնվեց անմիջապես Կապան քաղաքի մատույցներում։

Սյունիքի արևելյան սահմանը պաշտպանող դիրքերի հանձնման պատճառով՝ ռազմական առումով հայկական կողմն այդ հատվածում զրկվեց օպերատիվ խորությունից, իսկ Ադրբեջանը՝ ընդհակառակը, ձեռք բերեց ռազմավարական զսպման և ճնշման հնարավորություն։ Ուժերի այսպիսի դասավորությամբ Ադրբեջանի հետ ռազմական առճակատման տարբեր սցենարներով Կապան քաղաքը հայտնվում է թշնամու ուղիղ թիրախում։

Ադրբեջանի գործողություններն այս օրերին Հայաստանի հանդեպ ռազմավարական ճնշման նոր լծակներ ավելացնելու քաղաքականության տրամաբանական շարունակությունն է։

Թե՛ ընդհանրապես հակամարտության մեջ, և թե՛ կոնկրետ ներկա սահմանային գործողություններում ադրբեջանական կողմը շարժվում է «Զրոյական հաշվով խաղի» տրամաբանությամբ։ Սա այն իրավիճակն է, երբ ցանկացած բան, ինչ «պլյուս» է հակառակորդի համար, ինքնստինքյան «մինուս» է քեզ համար, և հակառակը։

Վերջին օրերին Ադրբեջանի գրաված ՀՀ տարածքները Բաքվի համար անվտանգության տեսակետից կենսական նշանակություն չունեն, քանի որ այդտեղ հայկական ներկայությունը չի վտանգում ադրբեջանական ենթակառուցվածքները, ճանապարհները և ռեսուրսները, բայց հակառակն է Հայաստանի դեպքում. այդտեղ ադրբեջանական ներկայությունը վտանգում է հայկական ենթակառուցվածքները, ճանապարհներն ու ռեսուրսները։

Սև լճի մերձակայքի բարձունքներում հաստատվելով՝ Ադրբեջանը փորձում է թիրախավորել Գորիս քաղաքը, ինչպես արդեն արել է Կապանում՝ ստեղծելով ավելի հարմար պլացդարմ իր համար և միևնույն ժամանակ էականորեն սահմանափակելով հայկական կողմի հնարավորությունները տարբեր սցենարներով հիպոթետիկ ռազմական գործողությունների պարագայում։

Նույն տրամաբանությամբ Ադրբեջանը գործում է նաև Գեղարքունիքի մարզի Կութ և Վերին Շորժա գյուղերի հատվածում։ Ռազմական և լոգիստիկ առումով Ադրբեջանի համար Արցախից օկուպացրած տարածքներից ամենաբարդը Քարվաճառի ուղղությունն է, ինչը պայմանավորված է բարդ ռելիեֆով։ Ներկա պահին Քարվաճառը սնուցվում է Մռավի լեռնաշղթայով անցնող լեռնային բավական բարդ, մոտ 45 կմ ձգվող ճանապարհով, ինչը ռազմական առումով էականորեն սահմանափակում ու դժվարացնում է ադրբեջանական զինուժի գործողություններն ու մատակարարումը այդ հատվածում։

Չենք կասկածում, որ Ադրբեջանը ժամանակի ընթացքում կբարելավի այդ ճանապարհը, կփորձի ալտերնատիվ տարբերակներ գտնել ուղիները դիվերսիֆիկացնելու համար, զուգահեռ կամրապնդի իր ռազմական ներկայությունը ու կկառուցի նոր զորամասեր։ Այս քայլերը կմեղմեն ռելիեֆից բխող օբյեկտիվ խնդիրները, բայց ամբողջովին չեն լուծի դրանք։

Կութի և Վերին Շորժայի հատվածներում ադրբեջանական կողմը փորձում է նաև ՀՀ տարածքում գերիշխող դիրքեր զբաղեցնելով՝ վերահսկողություն հաստատել ՀՀ-ից դեպի Քարվաճառ տանող ճանապարհների ու ընդհանրապես օպերատիվ ուղղությունների վրա՝ սահմանափակելով ռազմական տարբեր հիպոթետիկ սցենարների դեպքում հայկական կողմի գործողությունների ազատությունը։

Ամփոփելով՝ արձանագրենք, որ Ադրբեջանն այս օրերին փորձում է «կապել Հայաստանի ձեռքերը»՝ զրկելով Հայաստանին ապագայում Ադրբեջանին արդյունավետ դիմադրելու հնարավորությունից։

Ընդգծենք, որ Ադրբեջանն իր այս քաղաքականությունն անթաքույց է վարում։ Դեռևս մայիսի 6-ին Ադրբեջանի ԱԽ քարտուղար Ռամիլ Ուսուբովը հայտարարել էր, որ «Իլհամ Ալիևի հատուկ վերաբերմունքն այն է, որ ընդհանուր առմամբ Հայաստանին թույլ չեն տալու վերականգնել իր ռազմական և քաղաքական ռեսուրսները՝ կրկին վտանգ չդառնալու համար»։

Արձանագրենք նաև, որ նման զարգացումները սպասելի էին նոյեմբերի 10-ից սկսած, սակայն չենք կարող բացառել, որ Ադրբեջանը չի ներխուժի ՀՀ այլ հատվածներ՝ հետևելով «Հայաստանին խեղդելու» իր քաղաքականությանը։

Ռազմ.info

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արսեն Ռուբիկի Աբրոյան

Հաջորդ գրառումը

Քաղաքական նկատառումներով որեւէ ճնշում ռեկտորի կամ տնօրենի վրա ուղղակի պետք է բացառել. Ռոբերտ Քոչարյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Դատապարտում եմ Ալեքսանդր Կոչուբաևի դեմ առաջադրված քրեական մեղադրանքները․ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող

29/10/2025
Նորություններ

Խաղաղության խոստումներ և ատելության լեզու. Ադրբեջանի երկակի քաղաքականությունը

29/10/2025
Նորություններ

Հովհաննավանքը դարձել է հակաեկեղեցական որջ. Սուրեն Սուրենյանց

29/10/2025
Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ Մասյացոտնի թեմի հոգևոր սպասավորների հետ

29/10/2025
Հաջորդ գրառումը

Քաղաքական նկատառումներով որեւէ ճնշում ռեկտորի կամ տնօրենի վրա ուղղակի պետք է բացառել. Ռոբերտ Քոչարյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական