Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ուսերին 3.500 դոլար արտաքին պարտք կա

16/02/2023
- Նորություններ, Տնտեսական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի պետական պարտքի ցուցանիշները գնալով անհանգստացնող են դառնում։ Վերջին տվյալներով՝ այն արդեն անցել է 10,6 մլրդ դոլարի շեմը, այսինքն՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ուսերին այս պահին մոտ 3500 դոլարի պարտք կա, ընդ որում՝ հայտնի է, որ պարտքի տոկոսավճարները գնալով ավելի ծանր բեռ են դառնում. հետպատերազմյան Հայաստանի ֆինանսատնտեսական իրավիճակը վերլուծելով՝ նշել է «Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր-նախագահ Երվանդ Թարվերդյանը։

Նա իր հոր հրապարակման մեջ մասնավորապես ասել է.

Օպերատիվ, ընթացիկ խնդիրներ լուծելու համար ամեն գնով նոր վարկեր ներգրավելն ընդունելի գործելակերպ չէ։ Փոխարենը կարելի է պետական բյուջեի ծախսային մասն օգտագործել խիստ տրամաբանված՝ ելնելով հետպատերազմյան երկրի կարիքներից։ Բնավ անհրաժեշտություն չկա, օրինակ, 2 մլն դոլար ծախսել կառավարական ամառանոցները նորոգելու, ևս կես միլիոն դոլար՝ սեփական ավտոպարկը թարմացնելու նպատակով։ Լրջորեն անհրաժեշտ է վերանայել տարեկան մոտ 100 մլն դոլար գումարային ծավալով պետական ապարատի պարգևավճարների ընդհանուր ֆոնդը, և խնայված միջոցներն ուղղել պատերազմի հետևանքների վերացմանը։

Հայաստանում դեռևս կան թշվառության և ծայրահեղ աղքատության շեմին գտնվող հազարավոր քաղաքացիներ, գյուղերում՝ պարտքի տետրակներ, տասնյակ հազարավոր թերսնված հայրենակիցներ, և ենթադրաբար՝ պետական ապարատի սպասարկման ծախսերը պետք է վերախմբավորվեն և ուղղվեն սոցիալական կարիքների բավարարմանը, գործազրկության հաղթահարմանն ու բոլոր քաղաքացիների համար նվազագույն կենսապահովման զամբյուղի ապահովմանը։

Պետք է ազնվություն ունենալ և ընդունել, որ 2022-ին Հայաստանում արձանագրված տնտեսական աճը գլխավորապես արտաքին բարենպաստ հանգամանքների, նախևառաջ՝ տասնյակ հազարավոր ռուս ներգաղթյալների և նրանց ստեղծած հավելյալ բարիքների արդյունքն է։ Հետևապես՝ չի կարելի հույս դնել ժամանակավոր, քեզնից անկախ հանգամանքների վրա։ Կայուն տնտեսական աճի հիմքում պետք է լինի ազգային տնտեսությունը՝ արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, շինարարությունը, տրանսպորտը և մյուս ոլորտները։ Այս ոլորտների առաջնային խթանմանը պետք է ուղղված լինեն կառավարության ջանքերը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բլինքենը փետրվարի 20-ին Անկարայում կլինի

Հաջորդ գրառումը

Ստոլտենբերգը Թուրքիայում է. նա կհանդիպի նաև Էրդողանի հետ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Եղանակը կտաքանա, տեղումներ չեն սպասվում

03/02/2026
Նորություններ

Վիգենն ապրում է վարձով բնակարանում, առողջական վիճակը վատթարացել է. կինն ահազանգում է

03/02/2026
Նորություններ

Ապրիլից ատոմակայանը վերանորոգման նպատակով  հինգ ամսով դուրս կբերվի էներգահամակարգից. Խուդաթյան

03/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իրական խնդիրն այն է, թե ինչու այս մեղադրանքը բեմադրվեց հայկական պատմական անունների ֆոնին

03/02/2026
Հաջորդ գրառումը

Ստոլտենբերգը Թուրքիայում է. նա կհանդիպի նաև Էրդողանի հետ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական